f

Անկախ

Պատգամավոր Անի Սամսոնյանի՝ հանցագործության մասին դիմումը կցվել է ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործին


2020 թվականի մարտի 12-ին, Երևան քաղաքի բնակիչը ՀՀ ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2020 թվականի մարտի 11-ին Երևան քաղաքի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում գտնվող իր վարձակալած վաճառակետ են այցելել մի քանի երիտասարդներ, վերջիններս իրենից պահանջել են ուղիղ եթերով ներողություն խնդրել ՀՀ վարչապետից, նրա հասցեին օրեր առաջ իր կողմից հնչեցրած արտահայտությունների համար, իսկ նրանցից մեկը, որը «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամ է՝ սպառնացել է պահանջը չկատարելու դեպքում կոտրել իր գլուխը:

Դեպքի առթիվ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում 2020թ. մարտի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:

23.03.2020թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ստացվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանի՝ վերը նշված դեպքի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված «Հանցագործության մասին հաղորդումը», որը կցվել է ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող հիշյալ քրեական գործին:

Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները  պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին