Այս պահի դրությամբ նոր կորոնավիրուսի հաստատման 20 նոր դեպք է գրանցվել: Այս մասին ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 853-ի։
Բուժվածների թիվը ավելացել է 25-ով և հասել 87-ի։
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 833 դեպք: