f

Անկախ

Քուանշ, պարոն վարչապետ․ Արմեն Մինասյան


Պարոն Փաշինյանն իր երկարատև (ու ձանձրալի) լայվի ընթացքում խոսեց ավիացիային պատուհասած աղետի թեմայից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Արմեն Մինասյանը։

«Նա ասաց, որ այո՝ մեր ավիաընկերություններն արգելքի տակ են ընկել։ Վարչապետը նաև ասաց, որ Եվրոպան առաջ է ընկել ու մայիսի նիստում նախատեսված որոշումն արդեն իսկ ընդունել է, ու արգելքը այլևս փաստ է։

 

 

Պատճառների մասով վարչապետը երկու բան ասաց՝ նախկիններն են մեղավոր, ու սաբոտաժնիկները, որոնք Տաթևիկ Ռևազյանին անհրաժեշտ կերպով չեն զեկուցել խնդիրները; Այսպես ասած՝ թաքցրել են։

Հաա, նաև ասաց, որ թեման շահարկում են, ու «շահարկողները իզուր են շահարկում»։

ՔՈՒԱՆՇ, ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ։

Ինչպես երևում է՝ իրականությունն այսօր էլ թաքցնում են և ձեզանից, և մեզանից՝ հանրությունից»։

Իսկ իրականությունն, ըստ Արմեն Մինասյանի, այն է, որ 2019-ի նոյեմբերին Բրյուսելում կայացել է հանդիպում, որին Տաթևիկ Ռևազյանը պետք է մասնակցեր «Տարոն ավիայի» հետ։

«Սակայն նա մեկնել է Բրյուսել ու հայտնել, որ «Տարոն ավիան» չի եկել, որովհետև ինքը զրկել է նրանց օդանավ շահագործելու արտոնագրից։ (Այսինքն՝ ՔԱԿ-ում խնդիրը լավ էլ իմացել են, ուղղակի փորձել են հարցը լուծել գեղական կարգով՝ չկա «Տարոն ավիա», չկա խնդիր ֆորմուլայով։)

Չի ստացվել։ Մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 9-ին դեղին քարտ են ստացել։

Փետրվարին լրացուցիչ ուսումնասիրություններ պետք է կայանային։ Տաթևիկ Ռևազյանի ղեկավարած կառույցը դասեր չքաղելով առաջին բացթողումից, փետրվարի 1-ին օդանավ շահագործողի արտոնագրից զրկել է Աֆրիկայում աշխատող մեկ այլ ավիաընկերության՝ «Մարս ավիային»։ Բայց ինչպես հասկանում ենք, այս դեպքում ևս չի աշխատել, ու մենք կարմիր քարտ ենք ստացել»։

Արմեն Մինասյանը խոստովանում է, որ  ներկա չի եղել քննարկումներին, բայց ենթադրում է, որ եվրոպացիները ասած կլինեն․ «ժողովուրդ ջան, խնդիրը Աֆրիկայում աշխատելը չի, խնդիրն այն է, որ դուք ի վիճակի չեք հսկել ձեր ավիաընկերությունների պարկում եղած օդանավերի անվտանգությունը, կարողություն չունեք։

Այնպես որ՝ սիրելի վարչապետ, աչքիս Ձեզ սխալ բաներ են զեկուցել, ու երևի ճիշտ կլինի սաբոտաժնիկներին մի քիչ բարձր էշելոններում փնտրեք», նշել է Արմեն Մինասյանը եւ հետգրություն թողել․

«ՀԳ. Ես երեկ հարցեր էի հնչեցրել, ու համարում եմ, որ վարչապետի արձագանքը իմ հարցերից մեկի պատասխանն էր, այն է՝ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ իրեն ինֆորմացիոն կարանտինի մեջ չեն պահում, բայց մենք տեսնում ենք, որ իրականությունը մի փոքր այլ է»։

Արմեն Մինասյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան բրջոնի

Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Ավելին
Ավելին