f

Անկախ

Հայաստանում գիտնականները լյարդի ցիռոզը բուժող դեղամիջոց են ստացել


Լյարդի ցիռոզն ապագայում հնարավոր կլինի կանխարգելել ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Դեղաբանության և պատոհիստոլոգիայի լաբորատորիայում մշակած մոտեցմամբ։ Իսկ արդեն հիվանդներին հնարավոր կլինի բուժել նույն լաբորատորիայում ստացված բուսական դեղամիջոցով։

 ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Դեղաբանության և պատոհիստոլոգիայի լաբորատորիայում մշակվել և ներդրվել է լյարդի տոքսիկ ցիռոզի առաջացման մոդելի և  նշված ախտաբանության փորձարարական դինամիկ ուսումնասիրությունների նոր եղանակ։ Գիտական կենտրոնի Դեղաբանության և պատոհիստոլոգիայի լաբորատորիայի հայցորդ Լիլիթ Արշակյանն «Անկախի» հետ հարցազրույցում ասում է, որ հինգ տարվա ուսումնասիրությունները հաջողությամբ են պսակվել և այժմ արդյունքների ամփոփման փուլում են։

 «Ի սկզբանե թեման նվիրված էր Հայաստանում և Արցախում աճող բուսական հումքի վրա պատրաստված դեղամիջոցի հակացիռոտիկ հատկության ուսումնասիրությանը։ Հետագայում հետազոտությունների շրջանակն ընդլայնվեց։ Ուսումնասիրվել են լյարդի փորձարարական ցիռոզի զարգացման դինամիկան, նախացիռոտիկ իրավիճակի կանխորոշումը՝  նպատակ ունենալով այն ներդնել բժշկական պրակտիկա, որպես հեպատոպրոտեկտոր ակտիվ դեղամիջոց»,- ասում է Արշակյանը։

Արձանագրված գիտական արդյունքների հիման վրա Արշակյանն առաջիկայում կպաշտպանի իր թեկնածուական ատենախոսությունը, որից հետո արդեն ողջ թիմով ձեռնամուխ կլինեն գիտական արդյունքների միջազգայնացմանը։

Նշում է՝ առայժմ հայաստանյան գիտական շրջանակներն են տեղյակ իրենց թիմի ձեռքբերումների մասին և մեծ հետաքրքրություն են ցուցաբերում արձանագրված արդյունքների հանդեպ։ Հետազոտողների այս  թիմը նախատեսում է ստացված բուսական դեղամիջոցը հաջորդիվ ենթարկել նախակլինիկական և կլինիկական փորձարկումների, որից հետո հնարավոր կլինի դեղամիջոցը կիրառության մեջ դնել բժշկության մեջ։  «Մենք վստահ ենք, որ մեր ստացած տվյալները արդիական և   հավաստի են։ Սակայն արդյունքների կիրառականությունը կախված է նրանից՝ արդյոք կունենանք պատշաճ ֆինանսավորում և նորագույն տեխնոլոգիաներ, որոնցով կկարողանանք նախակլինիկական և կլինիկական հետազոտություններ իրականացնել»,- ասում է Արշակյանը՝ հավելելով, որ իրենց արձանագրած գիտական արդյունքը բազմապրոֆիլ նշանակություն ունի՝ կարող է կիրառվել բժշկության, դեղաբանության մեջ՝ ցուցաբերելով տարբեր գիտական մոտեցումներ։

 

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Դեղաբանության և պատոհիստոլոգիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու  Հրաչիկ Գասպարյանը, խոսելով գիտական հետազոտությունների արդյունքների կիրառականության հնարավորությունների մասին, ասում է․ «Կառավարությունն ու գիտությունը պետք է սերտ կապի մեջ լինեն, քանի որ առանց կառավարության գիտական ոչ մի հետազոտություն  ավարտուն չի լինի։ Գիտությունն ընդհանրապես ֆինանսատար, աշխատատար գործընթաց է, որի վերջնական փուլին հասնելու համար բավականին շատ ֆինանսական միջոցներ են պետք։ Առանց կառավարության աջակցության բժշկագիտության մեջ դեղամիջոցներ ներդնելն անհնար է»։ Նա նշում է՝ ներկայում 3 դեղամիջոց նախակլինիկական և կլինիկական փորձարկումների են սպասում, սակայն ֆինանսավորում այդպես էլ չեն կարողանում ստանալ։  Հարցին, թե ինչու՝ դժվարանում է պատասխանել, սակայն նաև հավելում է՝ «գիտությունը խելոքների համար է, այսինքն այն հետազոտողների համար, որոնք իսպառ նվիրված են գիտությանը, այլ ոչ թե պատահական մարդկանց համար է»։

 Գասպարյանը նշում է՝ պետություն-գիտություն համագործակցության հիմնական միջոցը ներկայում թեմատիկ գրանտներն են։ Դրանք, սակայն, բավարար են ընդամենը մասնակի ֆունդամենտալ հետազոտություններ իրականացնելու համար, բայց ոչ դրանք կիրառական դաշտ տանելու։

 «Օրինակ, ստացել ենք ակտիվ  բուսական նյութ, որը կարող է բուժել  կամ կանխարգելել ցիռոզ հիվանդությունը։ Սա տարածված և բարդ  հիվանդություն է, որը կարող է  հանգեցնել լյարդի քաղցկեղի, իսկ մենք փորձում ենք այն կանխարգելել, ինչպես նաև բուժել նշված հիվանդությունը։ Ներկայումս, որպեսզի մենք այդ նպատակին հասնենք, ստացված դեղամիջոցը նախ պետք է նախակլինիկական հետազոտություններ անցնի, ինչի համար բավականին շատ ֆինանսներ են պետք։ Հաջողելուց հետո արդեն կանցնենք կլինիկական հետազոտություններին, որտեղ էլ ավելի շատ ֆինանսներ են պետք գալու։ Առանց կառավարության աջակցության այս ամենը հնարավոր չէ»,- ասում է Գասպարյանը։

 Նա նաև կարևորում է, որ շուկայում տեղական արտադրության դեղամիջոցներն առատորեն ներկայացված լինեն։ Հիշեցնում է 44-օրյա պատերազմը, երբ դեղերի ու բժշկական պարագաների պակաս կար։ Ասում է՝ նման իրավիճակներում տեղական արտադրության դեղամիջոցները կարող են լրացնել բացը և թույլ տալ խուսափել ճգնաժամերից։

Անդրադառնալով գիտության ֆինանսավորման խնդրին՝ Գասպարյանն ասում է, որ ընթացիկ տարվա համար նախատեսված ֆինանսավորումը մեկ քայլ առաջ է գիտությունը պետական մակարդակով կարևորելու և խրախուսելու հարցում, բայց այն դեռ բավարար չէ։

Նա  շեշտում է՝ գիտնականն էլ ունի սոցիալական խնդիրներ, ուզում է արժանապատիվ ապրել, հոգալ իր ընտանիքի կարիքները։ Իսկ խոստացված աշխատավարձը դեռևս այնպիսին չէ, որ գիտնականն այլ հարցերի մասին չմտածի և միայն գիտությամբ զբաղվի։

Նա նաև նշում է, որ աշխատավարձից բացի նույնքան կարևոր է գիտական լաբորատորիաների հագեցվածությունը ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև պատշաճ գիտական միջավայրի ապահովումը, որտեղ հնարավոր կլինի զբաղվել գիտությամբ։ Գասպարյանը համոզված է՝ Հայաստանն ունի բավարար մտավոր պոտենցիալ և նշված պայմանների ապահովման պարագայում կարող է աշխարհի մակարդակով մրցունակ երկիր դառնալ։ Նա շեշտում է՝ երկրները հզոր են իրենց գիտությամբ, ոչ թե մեծությամբ և որպես օրինակ մատնանշում Սինգապուրը, Իսրայելը։

«Առանց գիտության Հայաստանը չի կարող ոտքի կանգնել և զարգանալ։ Առաջնահերթ պետք է խրախուսենք  հատկապես կենսաբանությունը, քիմիան և ֆիզիկան»,- ասում է նա՝ հավելելով, որ ժամանակն է, որպեսզի պետությունը դեմքով շրջվի դեպի գիտությունը, փոխի այն  վերաբերմունքը, որի պատճառով տասնամյակներ շարունակ գիտությունն անտեսված է եղել ու թերֆինանսավորվել է։ Գիտնականների նվիրվածության շնորհիվ այդ պայմաններում հնարավոր է եղել պահպանել գիտությունը և գիտական դպրոցները Հայաստանում, բայց այդպես երկար տևել չի կարող։

 

 

 

 


 

գիտություն բժշկություն ՀՀ ԳԱԱ խմբագրի ընտրանի գիտության ֆինանսավորում

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին