f

Անկախ

ՀՀ քաղաքացին՝ կորոնավիրուսի և գազի գնի արանքում. Թևանյան


Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի պաշտոնական կայքերից (հղումները կներկայացնեմ մեկնաբանության մեջ) տեղեկանում ենք, որ տեղի է ունեցել հեռախոսազրույց Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև։

Թե ում նախաձեռնությամբ է կայացել հեռախոսազրույցը, չի նշվում։ Թեև դրա մասին կողմերի տարածած հաղորդագրությունից կարելի է կռահել, թե ում։ Բայց էականը դա չէ։

էականն այն է, որ հայկական կողմի տարածած պաշտոնական լուրի մեջ նշվում է, որ քննարկվել են Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր, սակայն չի նշվում, թե քննարկումն ինչ արդյունք է տվել։

Մերոնք նաև մանրամասն նշել են, թե ուրիշ ինչ է խոսվել։

Ուշագրավն այն է, որ Կրեմլի կայքում ընդհանրապես չի գրվել, որ գազի թեմա է քննարկվել։ Բավարարվել են «Затронуты некоторые актуальные вопросы двустороннего сотрудничества, а также взаимодействия по линии Евразийского экономического союза» ձևակերպմամբ («Շոշափվել են երկկողմ համագործակցության արդիական, ինչպես նաև ԵԱՏՄ ուղղությամբ փոխգործակցության որոշ հարցեր)։ Իսկ մնացած տեղեկետվությունը կարճ է և «չոր»։

Օրերս Փաշինյանն իր նախաձեռնությամբ գազի գին էր քննարկել նաև Լուկաշենկոյի հետ։ Երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ տեղի էր ունեցել յուրօրինակ «հեռախոսային հանրահավաք»՝ ընդդեմ գազի բարձր գնի։

ՀՀ հպարտ, սև, սպիտակ, հեղափոխական, հակահեղափոխական և այլ որակում ստացած քաղաքացիներին այս պատմության մեջ պետք է հետաքրքրեն բացառապես հեևյալ հարցերը՝

1․գազի գինը իջնելո՞ւ է, բարձրանալո՞ւ է, մնալու է նո՞ւյն մակարդակին,

2.ի՞նչ է արել կառավարությունը, որպեսզի թանկացում չլինի,

3. ի՞նչ է անելու կառավարությունը, եթե ստեղծված կորոնավիրուսային ճգնաժամի բերած սոցիալ–տնտեսական խնդիրներին ավելանա նաև գազի թանկ գինը։

Մնացածն ընդամենը բառեր են, բառե՜ր, բառե՜ր․․․

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին