f

Անկախ

Կապանում Փաշինյանին բողոքի ակցիայով դիմավորեցին ու կոչ արեցին հրաժարական տալ


Այսօր՝ հունվարի 25-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Կապան քաղաքում է։ Նա այստեղ անցկացնում է իր ամփոփիչ մամուլի ասուլիսը։ 

Կապանում վարչապետին դիմավորեցին բողոքի ակցիայով։ Ակցիայի մասնակիցները դժգոհեցին վարչապետի կառավարումից։«Ելույթ ունեցիր և հայտարարի, որ հայտարարությունները, թե Հայաստանն իրավապահ երկիր է, սուտ են: Ելույթ ունեցիր, որ սուտ էիր ասում, թե Հայաստանը իրավական երկիր է: Իրավապահ դաշտը հիմա էլ քո ղեկավարության օրոք գործում է կոռուպցիոն գործողություններով, արդարացնում հանցախմբեր, որոնք Հայաստանի քաղաքացիների սպանություններով են զբաղվում, իսկ Դուք արհամարհում եք քաղաքացիներին,  քաղաքացիներին արհամարհող վարչապետը տեղ չունի այս երկրում: Քաղաքացիներին արհամարհող վարչապետը չարիք է Հայաստանի քաղաքացիների համար, պետության համար: Նման վարչապետը պետք է ազատի ժողովրդին ծառայող աշխատասենյակը: Ժողովրդին ծառայելու համար ժողովրդի կողքին կանգնած վարչապետ է պետք»,-հայտարարել է Կապանի բնակիչը:

Նա բարձրախոսով ասել է, որ վարչապետը կոռուպցիոն գործարքներ է կատարում այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի օրոք էր. «Հիմա ապացուցեք, որ այս վարչապետը Սերժ Սարգսյանի կողմից դրված դրածոն է: Սիրելի ժողովուրդ, ականատես եղաք, որ վարչապետը Կապան չի եկել ժողովրդի հետ հանդիպելու համար, նա եկել է գաղտնի գործողություններ կատարելու համար, նա այլեւս արհամարհում է ժողովրդին, ում անունից իշխանության է եկել»:

Կապան մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյան Բողոքի ակցիա Տեսանյութ

Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ավելին
Ավելին