Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբըն աշխատակիցների մեծամասնությանն արձակուրդ է տրամադրել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ աշխատակիցները կշարունակեն վարձատրվել, ինչպես առաջ էր, և ոչ մի կրճատում չի լինի:
«Լիվերպուլն» Անգլիայի առաջնության առաջատարն է:
Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: