Անգլիական պրեմիեր լիգայի ղեկավարությունը բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի կառավարության հետ մրցաշարը հունիսի սկզբին վերսկսելու նպատակով:
The Mirror-ի հաղորդմամբ՝ երկրի իշխանությունները նախնական համաձայնություն են տվել մրցաշարը հունիսին վերսկսելու առաջարկին՝ պայմանով, որ հանդիպումներն անցկացվեն առանց հանդիսականների:
Առաջիկա շաբաթների ընթացքում կորոնավիրուսի նահանջի դեպքում Անգլիայում մարզական մրցաշարերի վերսկսումը հնարավոր է նաև մայիսին:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ Մեծ Բրիտանիան կորոնավիրուսի տարածմամբ աշխարհում 8-րդ երկիրն է: