f

Անկախ

ՆՓ-ն հիմնական գործը գցել է պարետի վրա ու նստած սրան նրան է զանգում, "կապիտալ ծրագրեր" է քննարկում


ՀՀ-ում Կ-ն տարածվում է անկասելի տեմպերով։ Այլևս պարզ է, որ ՆՓ-ն ի վիճակի չէ որևէ կերպ ազդելու գործընթացի վրա։ Ամեն ինչ թողնված է բարձիթողի վիճակի։ Ինչքան տարածվի - տարածվի։ Դե համաճարակ է էլի, մի օր պիտի հասնի պիկին ու նահանջի։ Գուցե ամառվա տաքերն օգնեն, իսկ գուցե մոծակներն ու ճանճերն ավելի սրեն իրավիճակը։ Իմ կողմից տրված երաշխավորությունները հիմնականում անտեսվում են։ Խնդիր կա. այդ երաշխավորությունները կյանքի կոչելու համար որոշակի ունակություններ են պետք։ Ներկայիս կառավարությունը դա չունի։ Այսպես, պայքարի սովորական դասական սցենար էի առաջարկել. բնակավայրերում և մի շարք արտադրական ճյուղերում կարանտին մտցնել։ Բնակավայրերից արվեց միայն Չարենցավանը՝ ուշացումով։ Երևանին չկպան. մայրաքաղաքը շարունակում է վարակ տարածել։ Արտադրական ճյուղերի կարանտինի մասին, պարզվեց, մեր պաշտոնյաները չեն էլ լսել։ Արդյունքն ակնհայտ է. Կ-ն հայտնվեց Դարոյնքում։ Իրականում այս արտադրությունը պիտի փակվի, ոտից գլուխ ստերիլիզացվն նոր բացվի։ Չի արվում ու չի արվելու։ Համաճարակի դեպքում սննդի օբյեկտները պիտի աշխատեն մեկամսյա հերթափոխով. մտնեն օբյեկտ ստերիլիզացիայից ու տեստավորումից հետո, 1 ամիս աշխատեն ու դուրս գան։ Ապա նրանց պետք է փոխարինի մյուս հերթափոխը. նույն պրոցեդուրայով։ Խանութները, որտեղ վաճառվում է այդ սննդամթերքը շաբաթվա մեջ առնվազն 2 օր պետք է ստերիլիզացվեն։ Ք՞անի անգամ եք տեսել Սիթին, Կրպակը կամ ՍԱՍ-ը լվանալուց։ Գյուղատնտեսություն- սննդարդյունաբերություն - առևտուր համալիրը ահա այս ձևով ստերիլ պայմաններում աշխատեցնելուց հետո պետք էր գործարկել նաև մյուս ճյուղերը։ Չգիտեմ, հնարավո՞ր է այս ամենը բացատրել Կառավարությանն ու պարետին։
Խայտառակ վիճակում է Երևանը։ Փողոց չի լվացվում, մայթերը չեն ախտահանվում, շքամուտքերն ու լիֆտերը նույնպես։ Քաղաքապետ ՀՄ-ն իր թիմով չի երևում. սովորական դասալիք է։ Դասալիք է նաև ՏՌ-ն։ Միլանի չվերթը ժամանակին չփակելու համար այդ կինը մի ամբողջ երկիր վարակեց ու թռավ։ Ոչ վարչապետը և ոչ էլ Նախագահը չեն համարձակվում գոնե մի հատ հիվանդանոց այցելեն, խոսեն հիվանդների ու բժիշկների հետ, վերջիններիս աշխատավարձը բարձրացնեն։ ՆՓ-ն հիմնական գործը գցել է պարետի վրա ու նստած սրան նրան է զանգում, "կապիտալ ծրագրեր" է քննարկում։ Նախագահ ԱՍ-ն գոնե մի հատ գիրք գրեր. "Օտարերկրյա գործակալներ. աշխարհի տարբեր երկրների փորձը", մենք էլ կարդայինք։

Սիրելիներս։ Մի օր այս ամենը կվերջանա, իշխանափոխություն կլինի։ Բայց ի՞նչ եմ ասում. այն նոր իշխանությունը որ պիտի գա, ոչ միայն սրանց պետք է պատժի, այլ, նախևառաջ, ՍՍ-ին, ամեն տեսակի հանցագործությունների ու իրենից հետո նման ապիկար իշխանություն թողնելու համար։

Հրանտ Բագրատյան ՖԲ Գրառում նոր կորոնավիրուս Նիկոլ Փաշինյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին