f

Անկախ

Իրավախախտ բոլոր անձանց նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված հարկադրանքի և պատասխանատվության միջոցներ. ԱՀ ոստիկանություն


Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ ոստիկանությունը, որում ասված է.

«Արցախի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է, որ Արցախի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է, ում հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են։

Հասարակական կարգը հասարակական վայրերում մարդկանց վարքագիծը կարգավորող նորմերի և կանոնների պահպանման արդյունքում առաջացող հասարակական հարաբերությունն է, որը ձևավորվում է նույն հասարակության մեջ և հիմնվում է իրավական, բարոյական և այլ սովորույթային նորմերի վրա:

Ոստիկանության կարևորագույն խնդիրներից է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը։ Ոչ միայն ոստիկանությունը, այլ նաև հասարակության յուրաքանչյուր անդամ պարտավոր է ապահովել հասարակական կարգի պահպանությունը փողոցներում, հրապարակներում և այլ հասարակական վայրերում։

Հասարակական կարգի խախտումներն օրենսդրի կողմից սահմանվել են որպես հակաիրավական արարքներ և ելնելով դրանց հանրորեն վտանգավորության աստիճանից ամրագրվել են քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում։

Յուրաքանչյուր մարդ որևէ արարք կատարելուց առաջ պարտավոր է գիտակցել, որ իր գործողություններով չպիտի խոչընդոտի այլոց իրավունքների ու ազատությունների իրացմանը, այսինքն, եթե մարդը ցանկություն ունի իր անհանգստությունը արտահայտել որևէ հարցի վերաբերյալ, նախ և առաջ նա պետք է հաշվի առնի, որ իր գործողությամբ անհարմարություն է պատճառում և ոտնահարում այլոց իրավունքներն ու ազատությունները։

Սեփական խնդրի լուծումնը չի կարող համարվել օրինաչափ, եթե դրանով խախտվում և ոտնահարվում է այլ անձանց իրավունքներն ու ազատությունները:

Արցախի Հանրապետության ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում ըմբռնումով մոտենալ ոստիկանության կողմից ներկայացվող օրինական պահանջներին, գործել օրենքի շրջանակներում, հակաիրավական քայլեր չձեռնարկել և պահպանել սահմանադրական կարգը:

Հավաստիացնում ենք, որ Արցախի Հանրապետության ոստիկանությունը օրենքով սահմանված իր պարտականությունները կատարելու շրջանակներում նախականխելու և կանխելու է բոլոր իրավախախտումները, այն գործողությունները, որոնք միտված են խաթարելու մեր հասարակության խաղաղ ու անվտանգ կենսագործունեությունն ու զարգացումը։ Իրավախախտ բոլոր անձանց նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված հարկադրանքի և պատասխանատվության միջոցներ:

Հետևենք օրենքի տառին և ամրապնդենք սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարական և իրավական երկիր լինելու հենասյուները»։


 

Արցախի Հանրապետություն ոստիկանություն հայտարարություն

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. այլ հարց է՝ ինչպես է ՀՀ-ի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am
Զորյան ինստիտուտի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ եւ պատասխանը ՀՀ կառավարության դիրքորոշմանը
Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում. Սերժ Սարգսյան
Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի  ջարդերը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
Ավելին
Ավելին