f

Անկախ

Երկու ավիաընկերություններ պարզապես ժամանակավորապես զրկվել են եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից.Տաթևիկ Ռևազյան


ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի` դեկրետային արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հերքում է տարածված տեղեկությունը, թե Միջազգային ավիացիոն կազմակերպությունը Հայաստանի քաղավիացիային զրկել է լիցենզիայից: Երկու ավիաընկերություններ պարզապես ժամանակավորապես զրկվել են եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից : Ռևազյանն այս թեմային անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությամբ տեսակապի միջոցով Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում, կոմիտեն ևս հայտարարություն է տարածել:

«Որևէ միջազգային կառույց չի կարող զրկել Քաղավիացիայի կոմիտեին իր իրավասություններն իրականացնելուց, այսինքն դա որևէ կապ չունի իրականության հետ: Եվ դա պարզ կարող եմ հերքել: Խոսքը գնում է այն մասին, որ առանձին ընթացակարգ կա դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու, որը վերաբերվում է Հայաստանում գրանցված ավիաընկերություններին: Եվ ճիշտ է, որ իրենցից ժամանակավոր վերցրել են այդ թույլտվությունները՝ իրականացնելու չվերթներ դեպի Եվրոպա: Եվ մենք հիմա ուզում ենք եվրոպական կողմից պարզաբանում ստանալ, թե ինչու են այդ որոշումն այդպես արագ կայացրել»,-ասաց Ռևազյանը:

Նա հիշեցրեց, որ մեկ ամիս ասաջ իրենք նշել էին, որ ստուգում պետք է անցկացվի Հայաստանում և վերջնական արդյունքը պետք է ներկայացվի նիստի ընթացքում մայիս ամսին: «Ինչպես նշել էի ամիսներ առաջ՝ իրոք մեր Քաղավիացիայի կոմիտեն շատ լուրջ փոփոխություններով պետք է անցնի, որովհետև մեր Քաղավիացիայում մոտեցումները տարբերվում են մեր եվրոպական գործընկերների ակնկալիքներից»,-ասաց Ռևազյանն ու նկատեց՝ երկարաժամկետ փոփոխություններ են անհրաժեշտ:

Նա շեշտեց՝ առկա լրջագույն խնդիրները  շատ-շատ  վաղուցվա խնդիրներ են, որոնք մեկ օրվա ընթացքում չեն լուծվի: Ռևազյանն ասաց՝ պետք է նոր մասնագետներ ներգրավել, պետք է ուսում տալ, նոր մոտեցումներ բերել Քաղավիացիա, և իրենք արդեն ընթացք են տվել, արդեն, լուրջ քայլեր արել են: Նա նշեց՝ շատ էին մեղադրում, հետաքրքրվում, թե ինչ հսկողություն է արվում, որ Հայաստանում գրանցված օդանավերը թռնում են, օրինակ, Սոմալի: «Մենք այսօր չունենք որևէ չվերթ Աֆրիկա»,-վստահեցրեց Ռևազյանը:

Քաղավիացիայի կոմիտեի ֆեյսբուքի էջում ևս այս թեմայով հրապարկվել է պարզաբանում՝ շեշտելով, որ Հայաստանը  ինքնիշխան պետություն է և որևէ կառույց չի կարող զրկել ՀՀ օրենքով գործող պետական կառույցին իր լիազորությունները կատարելու իրավունքից

«2020 թվականի փետրվարի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) և Եվրոպական Միության (այսուհետ՝ ԵՄ) մասնագետների կողմից իրականացվել է Կոմիտեի և թվով երկու ավիաընկերությունների գնահատման այց: 2020 թվականի մարտի 6-ին Կոմիտեն և գնահատում անցած երկու ընկերությունները ստացել են Գործակալության կողմից նախնական գնահատման արդյունքները, որի վերաբերյալ Գործակալությունն ակնկալում է ստանալ Կոմիտեի կարծիքը գնահատման արդյունքների վերաբերյալ զեկույցը վերջնական տեսքի բերելու նպատակով: Այսպիսով, Գործակալությանն ուղղված դիտարկումները Կոմիտեն ուղարկելու է ապրիլի 6-ին»,-նշված է հայտարարությունում:

Կոմիտեից հիշեցրել են, որ ինչպես արդեն տեղեկացրել էին ամիսներ առաջ, Եվրոպական Հանձնաժողովը նախատեսում է 2020 թվականի մայիսի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Բրյուսել քաղաքում անցկացվելիք Եվրոպական անվտանգության թիմի նիստի լսումներին ներկայացնել Գործակալության արձանագրած դիտարկումները և Կոմիտեի պարզաբանումները, որին հրավիրված է նաև Կոմիտեն:

« Իսկ ինչ վերաբերվում է այն երկու ավիաընկերություններին, որոնք ժամանակավորապես զրկվել են երրորդ երկրի շահագործման վկայականներից, ապա կարևոր է նշել, որ նրանք զրկվում են միայն ժամանակավորապես, միայն եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից և կարող են իրենց թռիչքները շարունակել այլ պետություններ: Ավելին, այս որոշումը միայն վերաբերվում է Հայաստանում գրանցված ավիաընկերություններին, որոնք իրականացնում են սակավաթիվ թռիչքներ դեպի Եվրոպական ուղություններ, և այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենա այլ միջազգային ընկերությունների կողմից իրականացվող թռիչքների վրա: Ի հավելումն, պետք է նշենք, որ Կոմիտեն սերտորեն համագործակցում է ավիաընկերությունների ղեկավարությունների հետ ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու ուղղությամբ»,-ասված է հայտարությունում:

 

Տաթևիկ Ռևազյան ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին