f

Անկախ

Հիմա առաջնային է դարձել մարդակենտրոնությունը ու մարդասիրությունը բոլոր հարթություններում. Արփինե Հովհաննիսյան


Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կորոնավիրուսի համաճարակը ամբողջ աշխարհում, եթե ոչ երկարատև կտրվածքով, ապա գոնե կարճատև ժամանակահատվածում պարադիգմերի փոփոխություն է արձանագրվում: Հիմա առաջնային է դարձել մարդակենտրոնությունը ու մարդասիրությունը բոլոր հարթություններում ` քաղաքականից մինչև իրավական: Քաղաքական հակառակորդ պետությունները փորձում են իրար աջակցել կամ գոնե չվնասել, իրավական հարթությունում փոխվում է ընդհանրապես պատիժների և խափանման միջոցների նկատմամբ մոտեցումները, օրինակ ԵԽ տարբեր կառույցները, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը կոչ են անում պետություններին ռիսկային խմբում գտնվող անձանց համար դիտարկել այլընտրանքային պատիժների կիրառման հարցը, Հայաստանում դատավոր Արման Հովհաննիսյանը, ի հեճուկս դատախազի պնդումների կորոնոավիրոսով պայմանավորված կայացնում է երեք՝ իրապես մարդասիրական որոշումներ կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելով:

Սակայն, ինչպես հաճախ լինում է մեր պարագայում, Հայաստանի քաղաքական իշխանության պարագայում ոչինչ չի փոխվում: Այն շարունակում է իր գործունեության առանցքում գտնվող հիմանական ուղղությունները` ծաղրը, ատելությունը, քամահրանքը, հեգնանքը, ամենագետություն պատրանքը, քաղաքական վրեժխնդրությունը ու մանիպուլիացիաները: Ու դա դրսևորվում է ամենապարզ օրինակներով `
• Ապրիլին մեկին նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարում էր, որ քրեակատարողական հիմնարկներում վարակի դեպքեր չկան, իսկ արդեն հաջորդ օրը առավոտյան պարզ է դառնում, որ Վարդաշեն ՔԿՀ-ի հինգ աշխատակիցների մոտ հայտնաբերվել է COVID-19, ու թեև պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր, որ նրանք դատապարտյալների հետ շփում չեն ունեցել, ուշադրավ է, որ նմուշառվում ու մեկուսացվել են նույն քրեակատարողական հիմնարկի 28 աշխատակիցներ ևս: Կարելի է ենթադրել, որ այդ 28 աշխատակիցների մի մասը շփվել են դատապարտյալների հետ:
• Արդարադատության նախարարը հայտարարում է նաեւ, որ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող լայնածավալ կանխարգելիչ գործողությունների հետ մեկտեղ, ինքը դիմել է իրավապահ մարմիններին, կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններից հնարավորինս զերծ մնալու առաջարկով, իր հերթին էլ Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որ ամեն ինչ արվելու է, որ այս իրավիճակում քննարկվի կալանքը ռիսկային խմբում գնտվող անձանց նկատմամբ այլ խափանման միջոցով փոխարինելու հարցը, սակայն իրականությունը լրիվ այլ է:

Այս հայտարարությունների ու գործողությունների ֆոնին իշխանությունները որոշում են, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պետք է դուրս գրել բժշկական հիմնարկից և տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, երբ ակնհայտ է նախագահի` բժշկական կենտրոնում գտնվելու անհրաժեշտությունը: Որոշել են իրենք, ոչ թե բժիշկները։ Չեմ ասում այն, որ անգամ չի էլ քննարկվում ակնհայտ ռիսկային խմբում գտնվող անձին կալանքից ազատելու հարցը, այլ բարձր անվտանգություն ունեցող բժշկական հիմնարկից երկրորդ նախագահին տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ, որի անվտանգության ամենամեծ ցուցիչը այն է, որ նախարարի` «ամեն ինչ վերահսկողության տակ է» հայտարարությունից հետո քանի ժամ անց հայտարարվեց, որ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:
Մարդկանց գումար տվեք, ոչ թե գործ անելու իմիտացիայով զբաղվեք։
Հ.Գ. Սա էլ կանցնի... Իսկ դուք ավելի շուտ քան մտածել էիք..

Արփինե Հովհաննիսյան ՖԲ Գրառում

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին