f

Անկախ

«Անթասիբ որոշում». Հայաստանը ՌԴ-ին է արտահանձնում է ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հային. Yarkir.am


Ապրիլի 2-ին, երբ ՀՀ-ն, Արցախը և ամբողջ հայությունը ոգեկոչում էին Ապրիլյան քառօրյայում ընկած մեր հերոսների հիշատակը, ՀՀ դատախազությունը հանդես եկավ աննախադեպ մի քայլով, գրում է Yerkir.am-ը: 

2011 թ. դեկտեմբերին ՌԴ Ամուրի մարզի Ռայչիխինսկ քաղաքի՝ ծնունդով Ջավախքի Բավրա գյուղից հայ ընտանիքին պատկանող ռեստորան են մտնում ադրբեջանցիներ և  բախում հրահրում։ Ադրբեջանցիներից մեկն ասել էր, որ իր եղբայրներից մեկը մահացել է Արցախի կռիվներում, ինքն էլ մասնակից է պատերազմին և, «հայերն ովքե՞ր են, որ գան ու լավ զգան այստեղ» ասելով, շարունակել ազգային հողի վրա իր բարձրագոչ ելույթները։ Դրանց ի պատասխան՝ հայերից մեկն ասել է, որ իրենք էլ հարազատներ ունեն կորցրած և ռուսական հողի վրա չարժե շահարկել դա։ Արդյունքում՝ հայկական կողմին հաջողվում է ռեստորանից դուրս հանել իրենց սանձարձակ պահող ադրբեջանցիներին։

Նույն օրը, ավելի ուշ ժամի, երբ հայ երիտասարդները փակում էին ռեստորանը, ադրբեջանցիները հետ են վերադառնում զինված, դանակահարում են հայերից մեկին, զենք պահում հայերի վրա, սակայն հայ երիտասարդները կարողանում են զենքը վերցնել ադրբեջանցիների ձեռքից, դրանով կրակել ադրբեջանցիներից մեկի վրա, ով մահանում է։ Դեպքից հետո երկու հայ երիտասարդները փախչում են, որոնցից մեկը՝ Միսակ Լազարյանը, 2012 թվականից գտնվում է Հայաստանում, իսկ մյուսի գտնվելու վայրը ցօրս հայտնի չէ։

Միսաք Լազարյանի փաստաբան Արկադի Գևորգյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը 2012 թվականից գտնվում է ՀՀ-ում և ՀՀ նախկին իշխանությունները, իմանալով ազգամիջյան հողի վրա կատարված այս դեպքի մասին, ի պատիվ իրենց, ոչ մի քայլ չեն ձեռնարկել՝ ձերբակալելու Միսակ Լազարյանին։

«Երբ սպանության գործով ռուսները հարուցեցին քրեական գործ՝ Միսակ Լազարյանի և մյուս տղայի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, բայց որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

ՀՀ նախկին իշխանությունների օրոք իրավապահ մարմինները պարտավոր էին օրենքի տառին համապատասխան քայլեր ձեռնարկել, բայց չեն արել, որովհետև թասիբ ունեին՝ հաշվի առնելով, որ դեպքը կապված է ադրբեջանցու հետ» , - նշեց Գևորգյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը հանցավոր հակումներ չունի, չի կրում քրեական ենթամշակույթ։

2019 թ., արդեն այս իշխանությունների օրոք, ԱԱԾ-ն տեղեկացնում է ռուսական կողմին՝ նշելով, որ Լազարյանը գտնվում է Հայաստանում, և, քանի որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է ստորագրությունը չհեռանալու մասին, «Միսակ Լազարյանին չեն կարող պահել ՀՀ-ում»։  Նման դեպքերում, ըստ փաստաբանի, ՌԴ իրավապահ մարմինները դիմում են դատարան՝ փոխարինելու խափանման միջոցը և  պահանջում հետ ուղարկել ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Լազարյանին։

Փաստաբան Գևորգյանն ասաց, որ մինչ օրս ապաստան ստանալու հարցին լուծում չի տրվել, սակայն ՀՀ  դատախազությունը ցանկանում է նրան ամեն գնով կալանքի տակ պահել՝ հանձնելու նպատակով։

«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքով 3-6 ամիս տևում է այդ գործընթացը։ Այդ ընթացքում ՀՀ դատախազությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ տղային կալանքի տակ պահի՝ այն դեպքում, երբ պաշտպանյալը երբեք չի խուսափել ներկայանալ, նրա բնակության վայրը հայտնի է,  այդուհանդերձ, Միսակ Լազարյանին ձերբակալել են։ Սսկսած ձերբակալման պահից՝ ամեն բան ապօրինի է. ՌԴ քաղաքացի է, դատական լեզվին չտիրապետող անձի նկատմամբ հենց առաջին վայրկյանից պարտավոր էին թե՛ թարգմանիչ, թե՛ պաշտպան հրավիրեին։ Ես  ներգրավվել եմ միայն ձերբակալման երրորդ օրը, հաջորդ օրը գնացել ենք դատարան, և կայացվել է 40 օրով կալանավորման որոշում», - նշեց Գևորգյանը։

Ապրիլի 2-ին դատախազությունը մտավ դատարան, պահանջեց որ երկու ամսով արդեն կալանավորեն, մինչ ՌԴ արտահանձնման հարցերը լուծեն։

«Մի կողմ թողնենք սույն քրեական գործի ռասսայական, ազգային բնույթը։ Այդքան ամոթ չունե՞ք, ապրիլի 2-ին՝ զոհերի հիշատակի օրը մարդ եք կալանավորում ադրբեջանցի սպանելու համար։ Դատարանը առանց աչք թարթելու, առանց ամոթ զգալու բավարարում է դատախազության միջնորդությունը։ Խափանման միջոց կիրառվում է այն ժամանակ, երբ անձը խուսափում է պատասխանատվությունից, դատաքննությունից, կան նոր հանցանքներ կատարելու հնարավորություններ և այլն, իսկ այս անձի դեպքում նման տեղեկություն չկա.  պաշտպանյալի մշտական բնակության վայրը հայտնի է, ապրում է 80-անց տատիկի հետ, որին նաև խնամում է։ Անձը ինքնակամ ներկայացել է, ո՞րն է խնդիրը, որ ցանկանում եք նրան տեսնել անազատության մեջ, առավել ևս, որ 15 օրից ավել տղան հացադուլի մեջ է», - նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Լազարյանի իմունային համակարգը թուլացել է, և այսօր արդեն ՔԿՀ-ներում կա կորոնավիրուսի տարածում։

ԵԽ-ն այս տարի մարտին կորոնավիրուսի վերաբերյալ զեկույցում նշել է, որ ուշադրություն պետք է դարձնել հատկապես ազատազրկման վայրերում գտնվող անձանց և հնարավորինս այդ մարդկանց չպահել կալանքի տակ։

«ՀՀ-ում այդ զեկույցին արդեն մի քանի անգամ հղում է կատարվել, և անձինք են կալանքից ազատվել։ Ընդ որում, կալանքից ազատել են ավազակային հարձակման մեջ մեղադրվող, խոշոր չափերի թմրանյութեր շրջանառող անձանց և այլն։ Այսինքն երկրում ազատ են արձակում առանձնապես ծանր հանցանքներ կատարած անձանց, իսկ Լազարյանն արդեն 15 օր է հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի, որ իրեն ձերբակալել են ՌԴ-ում ադրբեջանցու սպանելու մեղադրանքով», - ասաց Գևորգյանը՝ հիշեցնելով, որ դիմել են վարչապետին, պատգամավորներին և սպասում են արձագանքի։

Դատախազություն

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին