Հնդկական Չատիսգար նահանգում տեղի բնակիչները կարանտինի ընթացքում ծնված երկվորյակներին COVID-19-ի պատվին են անվանել: Այդ մասին հայտնում է Hindustantime պարբերականը: Գրում է Gazeta.ru-ն։
Նորածին տղային և աղջկան Քովիդ և Կորոնա են անվանել։
Նշվում է, որ երեխաները ծնվել են երկրում համընդհանուր ինքնամեկուսացման ժամանակ՝ մարտի 27-ի գիշերը:
Հենց կարանտինի պատճառով էլ ծնողները որոշել են նրանց համար նման անուններ ընտրել: Սակայն նրանք նշել են, որ հետագայում կարող են մտափոխվել և վերանվանել երկվորյակներին:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել;
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: