Ամերիկյան Փիթսբուրգի համալսարանի գիտնականները կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին նախնական կլինիկական փորձարկումներն են անցկացրել, որոնց արդյունքները հրապարակել է EBioMedicine գիտական ամսագիրը: Գրում է Gazeta.ru-ն։
Մասնագետները պատվաստանյութը փորձարկել են լաբորատոր մկների վրա: Թեսթը հաջող է անցել և կրծողների օրգանիզմները սկսել են SARS-CoV-2-ի դեմ ավելի մեծ քանակությամբ հակամարմիններ առաջացնել:
Մինչ այժմ գիտնականները մկներին կորոնավիրուսով չեն վարակել, սակայն նախատեսում են մոտ ապագայում նման փորձ անցկացնել: Նման պատվաստանյութով ամերիկացի գիտնականների նախորդ փորձը ցույց է տալիս, որ դեղը պետք է պաշտպանի կրծողներին նոր վարակից մեկ տարվա ընթացքում: