f

Անկախ

Պատերազմի օրերին, դրանից առաջ և հետո, Հայաստանում գործել է օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող կազմակերպված խումբ


Երեկ հաճույքով դիտեցի 5-րդ ալիքի եթերում հեռարձակված ապրիլյան պատերազմի մասին փաստա-վավերագրական ֆիլմը:

Լավն էր, պրոֆեսիոնալ, ուսոցողական և ինֆորմատիվ:

Լսելով նախկին իշխանության քաղաքական և ռազմական ղեկավարության խոսքը և գնահատականները, չէր կարելի չնկատել, որ ամբողջ ֆիլմի ընթացքում կարմիր թելով անցնում էր այն թեզը, որ պատերազմի օրերին, դրանից առաջ և հետո, Հայաստանում գործել է օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող կազմակերպված խումբ, որն իրականացրել է թիկունքը քայքայելու և հասարակությունը պառակտելուն միտված գործունեություն:

Բոլորս ենք հիշում թևավոր դարձած հետևյալ հայտնի արտահայտությունները. «դիրքերում փամփուշտ չի եղել», «զինվորները բահերով են կռվել», «տանկերի մեջ վառելիք չի եղել», «պատերազմը պայմանավորված է եղել», «հողերը ծախել են» և այսպես շարունակ:

Մառազմը հասել էր նույնիսկ այն աստիճանի, որ հեռուստատեսային եթերով որոշ մարդիկ կոչ էին անում ստուգել երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների և նրանց մերձավոր ազգականների հաշիվները` ենթադրաբար ադրբեջանից ինչ որ վճարումներ գտնելու ակնկալիքով:

Նշվեց նաև, որ այդ կազմակերպված խմբի տրամադրության ներքո գտնվող ԶԼՄ-ների միջոցով Հայաստանում տարածվում էր ադրբեջանական քարոզչություն, ինչը, պատերազմի իրավիճակում, կարող է որակվել միայն որպես պետական դավաճանություն:

Չեմ վիճում, միգուցե ճիշտ եք: Բայց ամեն ինչ այդքան միանշնակ չէ և մտածող մարդկանց մոտ առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնցից կներկայացնեմ միայն մեկը.

Իսկ ինչո՞վ էին զբաղված Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգության և հակահետախուզության համար պատասխանատու ծառայությունները: Ինչու՞ ժամանակին և բարեխղճորեն չեն կատարել իրենց պարտականությունները և չեն կասեցրել ու չեզոքացրել այդ շատ հարուստ և լավ կազմակերպված խմբին, որ նրանք պատերազմից 3 ամիս հետո կարողացան գրավել ՊՊԾ գունդը, սպանել ոստիկաններին, պատանդ վերցնել իրենց օգնության եկած բժիշկներին և հրահրել ներքին խժդժություններ` զանգվածային բողոքի ցույցերի և բախումների ձևով: Եվ սա միայն մի հատվածն է, էլ չեմ խոսում տասնամյակներ շարունակ մարդու իրավունքների և ժողովրդավարության համար կեղծ պայքար մղած տարաբնույթ կազմավորումների մասին, որոնք բացի ատելություն քարոզելուց և իրողությունները կեղծելուց, որևէ կերպ չեն օժանդակել մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության կայացմանը:

Իսկ ամենավերջում հասանք նրան, որ այդ կազմակերպված խումբն այնքան ուժեղացավ, որ կարողացավ կենտրոնացնել իր բոլոր ռեսուրսները` Հայաստանում իշխանությունը փոխելու և իրենց համար ցանկալի իշխանություն ձևավորելու համար:

Հուսով եմ երբևէ կստանանք այս հարցի պատասխանը և ամեն ինչ կընկնի իր տեղը:

Արթուր Ղազինյան ՖԲ Գրառում Ապրիլյան պատերազմ փաստա-վավերագրական ֆիլմ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին