f

Անկախ

Հայ գիտնականներն ընդերքի ուսումնասիրության համար նոր սարք են մշակել


Հայ գիտնականների նախագծած և մշակած էլեկտրահետախուզական դյուրակիր կայանը կարող է ծառայել հնագիտական պեղումների, օգտակար հանածոների որոնումների և երկրի ընդերքի քարտեզագրման համար։

ՀՀ ԳԱԱ Ա․ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի գիտնականների մշակած էլեկտրահետախուզական դյուրակիր կայանը շուրջ 20 անգամ ավելի մատչելի է, քան օտարերկրյա նմանակները, փոխարենը ճշգրտությամբ այն չի զիջում թանկարժեք նմանակներին։ Ինստիտուտի սարքաշինության լաբորատորիայի գիտաշխատող Մամիկոն Միրանյանը «Անկախի» հետ զրույցում պատմում է, որ սարքը մշակել են՝ ելնելով իրենց գործընկերների կարիքներից։ Ասում է՝ երկրաֆիզիկական հետազոտությունների համար մինչ այս կիրառվում էր նախորդ դարի 60-ականների էլեկտրահետախուզական կայան։ Դաշտային աշխատանքների համար ներգրավվում էր առնվազն 6-7 մարդ, որոնց կեսը բանվորներ էին՝ սարքը ծանր էր, ամեն մարտկոցը 20-25 կգ կշռով արկղ էր, նաև էլեկտրահետախուզական տվյալների գրանցման համար  առնվազն 5 գործողություն էր հարկավոր, ինչը օրական հարյուրավոր չափումներ անելու պարագայում մեծացնում էր մարդկային գործոնով պայմանավորված սխալի հավանականությունը։

«Խնդիրը հասկանալու համար երկու անգամ գործընկերներիս հետ դաշտային աշխատանքների մասնակցեցի։ 6 հոգով տեղավորվում էին «Վիլիսի» մեջ, դժվարությամբ տեղավորում էին նաև ծանր սարքը արկղերով, լարերով ու ծանրաբեռնված մեքենայով տեղ էին հասնում»,- ասում է Միրանյանը՝ հավելելով, որ այդ հին սարքով աշխատանքը և ծախսատար էր,  և աշխատատար։ Արդյունքում՝ շուրջ մեկ տարի տևած ջանքերից հետո ստեղծվել է էլեկտրահետախուզական դյուրակիր կայանը, որը փորձարկվել է ինչպես Գյումրիում, այնպես էլ Երևանում։

Միրանյանը, խոսելով նոր սարքի առավելությունների մասին, ասում է, որ այն թեթև է և դաշտային աշխատանքների պարագայում բանվորական աշխատուժի կարիք չկա։ Բացի այդ, նոր էլեկտրահետախուզական կայանն աշխատում է կոճակի մեկ հպումով, հավելյալ գործողությունների կարիք չկա, ինչը բացառում է մարդկային գործոնով պայմանավորված սխալի հավանականությունը։ Նոր սարքն ունի նաև հզոր և թեթև մարտկոց․ լիթիումային մարտկոցն օրական մինչև 700 չափում անելու հնարավորություն է տալիս։ Եվ, ի տարբերություն հին սարքի, լիցքավորվում է էլեկտրական վարդակից ընդամենը 3-4 ժամում։

Միրանյանը նշում է, որ սարքի մշակման ժամանակ նաև յուրօրինակ տեխնիկական լուծման են եկել։ Առաջիկայում պատրաստվում են հեղինակային իրավունքով ամրագրել էլեկտրահաղորդիչ 22 լարերի համատեղման լուծումը։

Խոսելով սարքի կիրառության մասին՝ Միրանյանն ասում է, որ երկրաֆիզիկոսներն այն ծառայեցնում են երկրակեղևի ստորին շերտերի ուսումնասիրության և քարտեզագրման համար։ Բայց դրա կիրառությունն այդքանով չի սահմանափակվում, այն կարող է ծառայել նաև հնագետներին ու երկրաբաններին․ բոլորի հետ էլ պատրաստ են համագործակցել, չնայած սարքը ստեղծել են իրենց նախաձեռնությամբ, ոչ թե պետական կամ մասնավոր պատվերով։

Խոսելով պետություն-գիտություն համագործակցության մասին՝ Միրանյանն ասում է, որ պետության կողմից իրենց պատվերներ չեն իջեցվում, իրենք պաշտոնապես չեն տեղեկացվում պետական կարիքների մասին։ Պատմում է, որ, օրինակ, 2016-ի քառօրյա պատերազմից հետո ինստիտուտում իրենց նախաձեռնությամբ նախագծել և մշակել են սենսորային սարքեր, որոնք 1 կմ հեռավորության վրա արձանագրում են շարժը։ Սարքի մասին տեղեկացրել են համապատասխան կառույցներին, բայց հետաքրքրություն չեն նկատել։ 44-օրյա պատերազմից հետո էլ Միրանյանը մտմտում է ակուստիկ լոկացիոն սարք մշակելու ուղղությամբ։ Ասում է՝ քանի որ դրոններից պաշտպանության խնդիր ենք ունեցել, ուզում է այնպիսի սարք ստեղծել, որը գերզգայուն ընդունիչների միջոցով նախապես կֆիքսի մոտեցող դրոններին՝ նրանց զրկելով անակնկալ հարվածի հնարավորությունից։ Բայց այս պարագայում էլ գիտնականն առաջնորդվում է սեփական նախաձեռնությամբ, կհետաքրքրի արդյոք պատկան մարմիններին իր մշակումը, թե ոչ, տեղյակ չէ։ 

Միրանյանը նաև նշում է, որ հայ գիտնականների մշակած սարքերը շուկայում մրցունակ չեն, քանի որ դրանց առաջխաղացմամբ չեն զբաղվում։ Վաճառքի մասնագետներին  ավելի շահավետ է օտարերկրյա թանկարժեք սարքավորումները տեղում  գովազդել և վաճառել, ոչ թե դրանց տեղական տարբերակները, որոնք անհամեմատ մատչելի են։

Խոսելով գիտության զարգացման անհրաժեշտությունից՝ Միրանյանն ասում է, որ Հայաստանում ունենք բավարար մտավոր պոտենցիալ մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Միայն թե նպաստավոր պայմաններ պետք է ստեղծվեն դրա համար։ «Այնքան ձգտող երիտասարդներ ունենք։ Մտավոր պոտենցիալ կա։ Ընդամենը պետք է պայմաններ ստեղծվեն, որ երիտասարդները սովորեն, գիտություն գան և այս ոլորտում աշխատեն»,- ասում է նա՝ կարևորելով նաև արտերկրում ապրող մեր հայրենակից գիտնականների ներուժը Հայաստան բերերելը  և երկրի զարգացմանը ծառայեցնելը։ Նա վստահ է՝ այս երկու պայմանների ապահովման պարագայում ցանկալի արդյունքը սպասեցնել չի տա։




 

գիտություն խմբագրի ընտրանի

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ
«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում
Ավարտվեց «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը
«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»
Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ, ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ.Առաքելյան
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը
Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Պակիստան
Իսրայելի իշխանությունները հրաժարվել են իրանական ռազմական օբյեկտներին ավելի մեծ հարվածից՝ ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների ճնշման ներքո․ NYT
Գերմանիայի նախագահը Թուրքիա այցի շրջանակում առաջինը հանդիպել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին
Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել
Ղարաբաղից դուրս բերված ռուսական զորքերը հավանաբար Ուկրաինա կուղարկվեն. Bild
Ավելին
Ավելին