f

Անկախ

Ցերեկային խնամքի ծառայություն մատուցող կենտրոններում երեխայի ճանապարհածախսը կհոգա պետությունը


Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 2-ի նիստում որոշում կայացրեց լրացում կատարել իր որոշումներից մեկում, որով սահմանվում է, որ բնակչության սոցիալական պաշտպանության  հաստատությունը (պետական մանկատունը)՝ իր մոտ խնամվող երեխայի հրատապ և անհապաղ բավարարման կարիքները (երեխայի ծննդյան տարեդարձի ծախսեր, համադասարանցիների, ընկերների ծննդյան տարեդարձերի ծախսեր, դպրոցական էքսկուրսիաների ծախսեր և այլն) հոգալու պարագայում տարեկան առավելագույնը 500.0 հազ. դրամի չափով կանխիկ շրջանառության գործարքներ է  իրականացում՝ համապատասխան ծախսը հիմնավորող փաստաթղթերի առկայությամբ՝ ՀՀ պետական բյուջեով նախատեսված մանկատան բյուջետային տարվա ծախսերի նախահաշվով հաստատված «այլ ծախսեր» ծախսային հոդվածի հաշվին։

Մեկ այլ կետով սահմանվեց, որ ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրող կենտրոններ հաճախող հաշմանդամություն ունեցող և կենտրոնից առնվազն 500 մետր հեռավորությամբ բնակվող տրանսպորտից օգտվող երեխաների համար կենտրոնն ապահովում է տրանսպորտի ծախսերի դրամական փոխհատուցում օրական նվազագույնը՝  200 դրամի և առավելագույնը՝ 400 դրամի չափով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախարարության ենթակայությամբ  գործում է երեխաների սոցիալական հոգածության ցերեկային, ինչպես նաև երեխայի  և ընտանիքի աջակցության վեց կենտրոն:

Կենտրոնի կանոնադրությամբ ամրագրված՝ տրանսպորտից օգտվող շահառուների 50%-ին տրամադրվում է գումար՝ 200 դրամի չափով, սակայն փաստացի տրանսպորտից օգտվող շահառուների թիվը և նաև տրանսպորտից չօգտվող հաշմանդամություն ունեցող շահառուների թիվը կազմում է շահառուների մոտավորապես 80 %-ը: Միաժամանակ, շահառուների շուրջ 10%-ը կենտրոն հաճախելու համար օգտվում է կրկնակի տրանսպորտից՝ բնակության վայրը այլ համայնքում գտնվելու պատճառով:

Ելնելով նախարարության ենթակայությամբ գործող ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրող կենտրոնների գործունեության վերլուծության արդյունքներից՝ առաջարկվում է շահառուների ճանապարհածախսը հոգալ համաձայն ստորև ներկայացվող չափորոշիչների.

շահառուներին առձեռն տրամադրել ամենօրյա կամ քարտային՝ շաբաթական երկկողմանի ճանապարհածախս՝ փոխհատուցման հիմքով:

երկկողմանի ճանապարհածախս տրամադրել մինչև 7 տարեկան շահառու երեխաներին, ելնելով այն հանգամանքից, որ նրանք կազմակերպություն  են հաճախում անձի ուղեկցությամբ:

երկկողմանի ճանապարհածախս տրամադրել այն շահառուներին, որոնք բնակվում են կազմակերպությունից առնվազն 500 մետր հեռավորությամբ:

երկկողմանի ճանապարհածախս տրամադրել հաշմանդամության կարգավիճակ ունեցող շահառուներին՝ անկախ ճանապարհի հեռավորությունից:

այլ համայնքից կազմակերպություն հաճախող երեխային տրամադրել կրկնակի ճանապարհածախս, տվյալ պարագայում հաճախ երեխան օգտվում է նաև մեկից ավելի տրանսպորտից:

ճանապարհածախս տրամադրել վերոնշյալ չափորոշիչներին բավարարող և սոցիալապես անապահով բոլոր շահառուներին, քանի որ 50 տոկոսի սահմանափակումը առաջ է բերում հայեցողական որոշումների մեծ ծավալ, ըստ որի նույն բնակավայրից հաճախող ոչ բոլոր երեխաների ճանապարհածախսն է փոխհատուցվում, ինչպես նաև նույն ընտանիքի շահառու երեխաներից միայն մեկին է տրամադրվում գումար՝ առանց որևէ չափորոշիչի:

արտաբյուջետային միջոցների հաշվին՝ բնակչության սոցիալական պաշտպանության  հաստատությունների (պետական մանկատների) շահառուների հրատապ և անհապաղ բավարարման կարիքները հոգալու պարագայում  տարեկան առավելագույնը 500.0 հազ. դրամի չափով իրականացնել կանխիկ շրջանառության գործարքներ՝ համապատասխան ծախսը հիմնավորող փաստաթղթերի առկայությամբ:

Վերոգրյալի ընդունումը չի հանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության և միջոցառումը կիրականացվի ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումների գումարից առաջացած խնայողությունների հաշվին:

ՀՀ Կառավարություն

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին