f

Անկախ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձն Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ


Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ:

Համաշխարհային այս բարդ ժամանակահատվածում տեղի ունեցած ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Արցախը կայացել է, նրա պետական մարմիններն ու կառույցները գործում են կազմակերպված ու համակարգված, հասարակությունն ակտիվ է և պատասխանատու:

Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ մարտի 31-ի ընտրություններում հաղթողներ և պարտվողներ չեն լինելու: Արցախը և արցախցիները ևս մեկ անգամ ապացուցեցին ժողովրդավարության ու մարդու իրավունքների սկզբունքների հիման վրա ազատ և անկախ հայրենիք կառուցելու և զարգացնելու իրենց հաստատակամությունը:

Շնորհավորում և արդյունավետ գործունեություն եմ մաղթում բոլոր այն քաղաքական միավորներին, որոնք կձևավորեն Արցախի Ազգային ժողովն՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք, «Միասնական հայրենիք» կուսակցություն, Արցախի «Արդարություն» կուսակցություն, ՀՅԴ կուսակցություն և Արցախի ժողովրդավարական կուսակցություն։

Շնորհավորում եմ նաև այն քաղաքական ուժերին, որոնք թեև չեն հաղթահարել ընտրական շեմը, սակայն վստահաբար կշարունակեն իրենց հայրենանվեր գործունեությունն արտախորհրդարանական հարթակում: Միասնականությունը և համախմբվածությունը բոլորիս հաջողության գրավականն են լինելու առաջիկա տարիների ընթացքում:

Շնորհավորում եմ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներին՝ Արայիկ Հարությունյանին և Մասիս Մաիլյանին: Վստահ եմ, որ արցախցիների վերջնական քվեն ստանալուց հետո նոր նախագահը կձևավորի առողջ քաղաքական և աշխատանքային միջավայր՝ ներգրավելով բոլոր կարող ուժերին:

Շնորհավորում եմ նաև նախագահական ընտրություններին մասնակցած մյուս թեկնածուներին: Համոզված եմ, որ նրանք նույնպես իրենց ողջ ներուժը և կարողությունները կներդնեն ի նպաստ Արցախի զարգացման:

Այս ընտրություններով լիարժեք ուժի մեջ է մտնելու և կգործի Արցախի Հանրապետության Սահմանադրությունը: Նոր ձևավորվող Ազգային ժողովը և կառավարությունը կլծվեն երկրի մայր օրենքում ամրագրված մարդու և քաղաքացու իրավունքների իրագործման, երկրի անվտանգության ապահովման և տնտեսական զարգացման դժվարին ու պատվաբեր գործին:

Ներկայիս բարդ և մարտահրավերներով լի ժամանակներում մեր անելիքները շատ են: Վճռական և հաստատակամ ենք բոլորս՝ Արցախի, Հայաստանի, Սփյուռքի հայությունը: Անվտանգ, հզոր, կայուն և խաղաղ Արցախի ապագան մենք կապահովենք միասնական ու համատեղ ուժերով:

Աստված պահապան Արցախին, Հայաստանին և ամբողջ հայությանը։

 

շնորհավորական ուղերձ Արմեն Սարգսյան Արցախի ընտրություններ

Այլ հոդվածներ հեղինակից

Գրանցվել է կորոնավիրուսով վարակման 210, մահվան՝ 13 ներ դեպք, որից 5-ը` այլ հիվանդություններից
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պարեկային ծառայություն ստեղծելու մասին նախագիծը
ԱԺ այսօրվա նիստը ընթանում է ընդմիջումներով. սկզբում Իմ քայլը, հետո ԲՀԿ-ն 20 րոպե ընդմիջում խնդրեցին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվել է տնակ
Հաղարծին գյուղ տանող կամրջի հենապատը փլուզվել է
Առաջին անգամ հայաստանյան հրատարակիչները համախմբվել են՝ իրականացնելով կրթադաստիարակչական կարևոր արշավ
Դուք կին ընդդիմադիր գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք. Անի Սամսոնյան
Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է՝ ընտանիքի ապագա, երկրի ապագա, բանակի ապագա, հողի ապագա. Արմեն Սարգսյան
Տարվա յուրաքանչյուր օր ձերն է, մեր յուրաքանչյուր հույս ու ջանք ուղղված է հենց ձեզ. Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը
ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Օրակարգում է Դատախազության 2019-ի գործունեության մասին հաղորդումը. ուղիղ
Մեր թեստը, ցավոք, դրական է. Նիկոլ Փաշինյան
Շնորհավոր հունիսի 1. Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է և Ծնողների համաշխարհային օրը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը շտապ անհրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր, մայրապետեր և սանիտարներ
Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության հարցերով նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանի հետ
Պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պետք է շտապ փոխարինվեն. Չալաբյան
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք
Ի՞նչ սրտով ես կարողանալու ժպտալ, ուրախանալ, պարել, եթե գիտակցես, որ Նիկոլ-վարչապետից դարձել ես Նիկոլ-վիրուսապետ. Աշոտյան
6 ժամով հոսանքազրկում Երևանի կենտրոնում
Գյումրիում շների հարձակումից տուժած 2.5 տարեկան երեխան վիրահատվել է. վիճակը ծանր է
ՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՆՑ.«Նրանց սպանել է վարչախումբը»
Ցավում է սիրտս․ Ցավում է, որովհետև մանրանում ենք։
Երևի արդար է, որ այսօր Արսեն Թորոսյանին ծաղրում ու հայհոյում են ճիշտ բան ասելու համար
SOS Armenia․ մեր երկիրը՝ համաճարակի ու վատ կառավարման ճիրաններում
Հունիսի մեկ․ նախորդ և հաջորդ երեք ամիսների հատման կետում
Ավելին
Ավելին