Իտալիայի պատգամավորների պալատի փոխնախագահ Ֆաբիո Ռամպելլին իր աշխատասենյակից հանել է ԵՄ դրոշը և նկարահանել այդ պահը: Համապատասխան տեսանյութը YouTube տեսահոսթինգում հրապարակել է Fratelli d'Italia պորտալը։ Գրում է Gazeta.ru-ն։
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ ԵՄ-ն չի օգնում այն երկրներին, որոնք կորոնավիրուսի վարակի պատճառով դժվարությունների են բախվել։
Տեսանյութում Ռամպելլին բժշկական դիմակ ու սպիտակ ձեռնոցներ է կրում և դրոշաձողից հանելով ԵՄ դրոշը՝ այն փոխարինում է Իտալիայի դրոշով:
«Միգուցե ավելի ուշ տեսնվենք: Միգուցե», - տեսանյութում հայտարարում է խորհրդարանականը:
Վերջին տվյալներվ՝ Իտալիայում արձանագրվել է նոր տիպի վիրուսով վարակման ավելի քան 105 հազար դեպք, մահացել է ավելի քան 12,4 հազար մարդ:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: