Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է հեռանալ ակումբից:
La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ Իբրահիմովիչին դուր չեն եկել «Միլանի» նոր ղեկավար կազմը և գլխավոր մարզիչ Իվան Գազիդիսի պլանները մրցաշրջանի համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 38-ամյա Իբրահիմովիչը «Միլանի» հետ կնքել էր մեկ տարվա պայմանագիր, որը վերջանում է հունիսին: Իտալական ակումբի կազմում շվեդն անցկացրել է 10 հանդիպում, խփել է 4 գնդակ և կատարել մեկ գոլային փոխանցում: