Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Պոլ Պոգբան հաջորդ մրցաշրջանում ևս կմնա Անգլիայում:
The Independent-ի հաղորդմամբ «Կարմիր սատանաների» ղեկավարությունը վստահ է, որ Պոգբան մյուս մրցաշրջանում ևս կմնա Մանչեսթերում, քանի որ եվրոպական ակումբները մեծ գումարներ չեն տրամադրի ֆուտբոլիստին գնելու համար: Պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է:
Պոլ Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: