f

Անկախ

Սահմանափակումներն ավելի են խստացվելու, ոստիկանությանը միանալու են այլ ուժեր. Տիգրան Ավինյան


«Մենք արդեն իսկ ունենք 532 հաստատված դեպք, 30 առողջացած, 3 մահվան ելքով դեպքեր, մինչ օրս իրականացված թեստերից 2533-ը տվել է բացասական արդյունք: ՄԵնք մարտի կեսերից ունեցել ենք լոկալ տարածում, այսինքն՝ ոչ թե արտերկրից է բերվել, այլ լոկալ տարածումներ ենք ունեցել, ունենք Երևանում և ութ մարզում տարածվածություն: Բոլոր գործողությունները, որ մենք նախատեսում ենք, ունեն գիտական հենք»,-այս մասին  այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:

Պարետը նշեց՝ եթե կառավարությունը որևէ քայլ չձեռնարկեր, 80 օրվա ընթացքում մեր բնակչության մոտ 89 տոկոսը վարակված կլիներ, միայն Երևանում կունենայինք 8200 ծանր հոսպիտալացված դեպքեր, սա այն պարագայում, երբ ոչ մի տիպի սահմանափակում չիրականացվեր, մինչդեռ սահմանափակումների պարագայում մեկ հոգին վարակում է մեկից քիչ անձի:

Ավինյանը նկարագրեց այն ուղիներն ու մեթոդները, որոնցով փորձում են կանխել կորոնավիրուսի տարածումը: Առաջին փուլում հայտնաբերում և մեկուսացնում են վարակակիր անձանց, պարզում նրանց հետ կոնտակտ ունեցած անձանց շրջանակը, նրանք ևս մեկուսացվում են:

Երկրորդ բլոկը, ըստ Ավինյանի, վերաբերում էր գործունեության տեսակների սահմանափակումներին և մարդկանց տեղաշարժի սահմանափակումներին: Պարետը շեշտեց՝ այս երկու բլոկի միասնական ներգործությունն այս փուլում տալու է դրական արդյունք:

«Սահմանափակումները ևս 10 օրով երկարաձգելը թույլ է տալու կանխարգելման ու մեկուսացման աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնել, էֆեկտիվորեն հայտնաբերել այն անձանց, որ վարակակրի հետ ունեցել են շփումներ և ինքնամեկուսացնել, մեր նպատակն է դրանց համահունչ ավելացնել թեստավորման քանակները և նվազեցնել սահմանափակումները»,- ասաց նա:

Ավինյանը հայտնեց, որ այս կիրակի մարդկանց տեղաշարժի առումով ունեցել են բացառիկ ցուցանիշ, որը վարակի տարածման առումով դրական դեր ունի, բայց հասկանում են, որ այդ սահմանափակումներն անվերջ չեն կարող լինել:

«Մենք գնում ենք այն երկրների օրինակով, որ կարողացել են էֆեկտիվ և նոր լուծումներով հաղթահարել այս վիճակը: Հետագա 10 օրերին կարող է կրկին մարտավարություն փոխվել, սահմանափակումներն ավելի են խստացվելու, վերահսկողությունը պետք է ավելի արդյունավետ դարձնենք, ոստիկանական ուժերին միացնելու ենք նաև այլ կառույցներից ուժեր, քանի որ դա իրապես ծանր աշխատանք է»,- նշեց պարետը:

Հայաստան Տիգրան Ավինյան

Այլ հոդվածներ հեղինակից

Արայիկ Հարությունյանը Մասիս Մայիլյանին հանձնարարել է ակտիվացնել արտաքին քաղաքական ճակատում աշխատանքները
Եթե այս գործում խնդիր չլիներ, ՄԻԵԴ–ը այն անգամ վարութ չէր ընդունի. Սա օգտակար որոշում է. Վարդևանյան
Մայիսի 29-ի Red Wings ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի ուշացումով
ՄԻԵԴ–ի որոշումից ակնհայտ է դառնում, որ ընթացող գործով չի կարող կիրառվել 300.1-րդ հոդվածը
Դուրս ենք գալու փողոց, եթե Աննա Դանիբեկյանը կայացնի որոշում՝ ոչ ի նպաստ Ռոբերտ Քոչարյանի․ Արա Վարդանյան
ԱՆ ներկայացրել է, թե ինչպես են իրականացնում կորոնավիրուսով վարակված ասիմպտոմ անձանց հսկողությունը
«Իմ քայլը» շատ ավելի վնասակար է մեր առողջությանը, քան ծխախոտը. Արա Վարդանյան
Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն և Դավիթաշեն վարչական շրջաններում
Ձեր ինքնատիպ քանդակները շարունակում են հատել ժամանակի ու երկրների սահմանները․ նախագահը շնորհավորել է ՌԴ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ճեպազրույցը. ուղիղ
ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է հանրային սննդի մի շարք կազմակերպությունների գործունեությունը
ՀՀ ԱԻՆ-ն անդրադարձել է երկրաշարժի մասին համացանցում տարածվող տեղեկություններին
Ոստիակններն առավոտից փակել են Ստեփանավանի Դենդրոպարկ տանող ճանապարհը
Էքսկավատորներ՝ Սիսիան, Արենի, Շողակաթ եւ Օձուն համայնքներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Մեր բազմաթիվ դիրքորոշումները հաստատվեցին նաև ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի միջոցով. Արամ Վարդևանյան
Կենտրոնականի ոստիկանները տերմինալներից գողություն կատարողների խումբ են բռնել
Հետադարձ ուժի մասով ձեւակերպումը հատկապես թանկ արժե ու գործնական նշանակություն ունի
Ուշադրություն, խոսում է ՀՀ կառավարությունը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 27-ից կվերսկսվեն Երեւան-Բրյուսել-Երեւան երթուղով կանոնավոր չվերթները
Պատմամշակույթային միջավայր՝ Գորիսի կենտրոնում. քաղաքի հին եւ նոր հատվածների միջեւ հետիոտնային երթուղու կձևավորվի
Վերջին երկու օրերի ընթացքում առաջավոր միջազգային թերթերում նորից հակահայկական հոդվածներ են հրապարակվել. Տարոն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանին չեմ տեսնում, որ հարցնեմ՝ ե՞րբ է գալու Վահե Գրիգորյանի ճգնելու ժամը.Գևորգ Պետրոսյան
Դատախազություն դիմում եմ ներկայացնելու Արսեն Թորոսյանի հանցավոր անգործության վերաբերյալ․ բժիշկ
Ներկայիս իշխանության հեռանալուց հետո շատ բան կպարզվի ծխախոտի եւ ադամանդների մաքսանենգության մասին
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ավելին
Ավելին