f

Անկախ

Գյուղոլորտի վարկերը՝ մինչև 1 մլն դրամ, տոկոսադրույքը` 0%, մարման ժամկետը՝ մինչև 2 տարի


ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը մարտի 31-ին կազմակերպել են առցանց խորհրդակցություն մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետերի հետ: Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել են Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետ Հայկ Ղևոնդյանը և Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը:

Առցանց հանդիպման հիմնական նպատակն էր ՀՀ վարչապետի հանձնարարականով տեղեկացնել ոլորտի մարզային պատասխանատուներին կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերում իրականացված փոփոխությունների և լրամշակումների վերաբերյալ: Օրակարգում ընդգրկված էին նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:

Տիգրան Գաբրիելյանն ընդգծել է, որ, նկատի ունենալով գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջանը` հարկավոր է սեղմ ժամկետներում բոլոր մարզերի ֆերմերներին իրազեկել ծրագրերում կատարված փոփոխությունների մասին, որպեսզի նրանք կարողանան օգտվել ծրագրերի նոր պայմաններից` իրենց աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Փոխնախարարը նշել է, որ իրազեկման աշխատանքներում ներգրավված կլինեն նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության մարզային բաժինների աշխատակիցները:

Այնուհետև փոխնախարարները համառոտ անդրադարձել են լրամշակված ծրագրերին, շեշտել, որ հիմնական փոփոխությունը վերաբերում է մի շարք ծրագրերում սահմանված 0 տոկոս տոկոսադրույքին, իսկ ծրագրերի հիմնական մյուս պայմանները, մասնակից ֆինանսական կառույցների և կապալառուների ցանկը մնացել են անփոփոխ:

Տեղեկացվել է նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեության նպատակով տրամադրվող միկրովարկերի մասին. տրամադրվող վարկի գումարը կազմում է մինչև 1 մլն դրամ, տոկոսադրույքը` 0%, մարման ժամկետը՝ մինչև 2 տարի, վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 9 ամիս:

Առանձնահատուկ ընդգծվել է, որ տրամադրվող վարկերի նպատակային օգտագործումը ենթարկվելու է վերահսկման:

Փոխնախարար Արման Խոջոյանը հայտնել է, որ իրազեկման նպատակով առաջիկայում կպատրաստվի տեղեկատվական գրքույկ, որում ընդգրկված կլինեն գյուղտնտեսության ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերին մասնակցության պայմաններն ու քայլերի հաջորդականությունը: Գրքույկը հասանելի կլինի նաև էլեկտրոնային տարբերակով:

Հանդիպման ընթացքում Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետ Հայկ Ղևոնդյանը նշել է, որ, արտակարգ իրավիճակով պայմանավորված, մարզային բաժինների բոլոր աշխատակիցներն իրազեկվում են ծրագրերում կատարված փոփոխությունների վերաբերյալ, որպեսզի նրանք իրենց հերթին կարողանան հավուր պատշաճի համապատասխան տեղեկատվություն տրամադրել գյուղացիական տնտեսություններին:

Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բոլոր պետական օժանդակության ծրագրերին կարելի է ծանոթանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության  կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի «Ծրագրեր» ենթաբաժնում՝  հղումով: Ներկայումս ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջում և ֆեյսբուքյան էջում հրապարակվում և գովազդվում են ծրագրերի վերաբերյալ իրազեկման հոլովակները:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ճանապարհներ կկառուցեն, իշխանությունը փորձում է կոծկել խնդիրները․ Թաթոյան
Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչները փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը, Կիրանցում քննարկում են ստեղծված իրավիճակը
Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
Ավելին
Ավելին