Արտաշատի բկ-ն վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի։ Այս մասին հայտարարություն է տարածել Արտաշատի բկ-ն։
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի:
Այսուհետ այստեղ կտեղափոխվեն կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներ։
Վերջիններիս Կենտրոնում կցուցաբերվի հիվանդանոցային բուժօգնություն։
Նշենք սակայն, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում այստեղ չի իրականացվի»,- ավում է հայտարարության մեջ։