f

Անկախ

Բողոք Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն. Հայաստանը խախտում է կենսաբազմազանության մասին միջազգային կոնվենցիան՝ ոսկու հանքի ծրագիրն առաջ մղելով


ՀՀ կառավարությունը վտանգել է յուրահատուկ կենսաբազմազնության պահպանության  համար նախատեսված բնության երեք տարածք` առաջ մղելով 426 միլիոն ԱՄՆ դոլլար արժողությամբ Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված պլանները: Այս կապակցությամբ  նոր բողոք է ներկայացվել «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին կոնվենցիայի (Բեռնի կոնվենցիա) քարտուղարություն (https://ecolur.org/files/uploads/2020/Complaint%20to%20Bern%20convention/complaintformenarmenia2020withannex.pdf):

Բողոքում ներկայացված է, թե ինչպես է ՀՀ կառավարությունն անտեսել Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականում առկա ապացույցները, որոնք մատնանշում էին Էմերալդ բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող թեկնածու երեք տարածքների (ԲՀՀՏ)՝ Ջերմուկի, Գորհայքի և Սևանա լճի բուսական և կենդանական աշխարհների վրա զգալի ազդեցությունները: Էմերալդ ԲՀՀՏ-ն մի կարգավիճակ է, որը շնորհվում է Բեռնի կոնվենցիայի կողմից բնության կարևոր նշանակություն ունեցող տարածքներին:

Ամուլսարի հանքի շինարարությունը մեկնարկել է 2016թ., բայց 2018թ. հունիսից ի վեր շինարարությունը կանգնեցվել է տեղի բնակիչների կողմից հանք տանող ճանապարհները փակելու միջոցով:

Նախագիծը 2009թ. ստացել է 5.8 միլիոն և 2016թ.՝ 10.5 միլիոն կանադական դոլլարի ներդրում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից: Ամուլսարի ոսկու ծրագրի շինարարության փուլը 70%-ով ավարտվել է: Նախագծով նախատեսվում է մետաղական հանքաքարի արդյունահանում բացհանքերից և ցիանիդի միջոցով ոսկու կորզում կույտային տարրալվացման հարթակում: Նախագիծն արդեն վնասել է Էմերալդի թեկնածու ԲՀՀՏ-ները՝ աղտոտելով Արփա գետը և կարող է ավելի շատ վնաս հասցնել տեսակներին և բնակմիջավայրերին՝ աղտոտելով այն ջրերը, որոնք թափվում են երեք թեկնածու ԲՀՀՏ: Հանքային ենթակառուցվածքների կառուցումը նաև ոչնչացրել է շրջապատող տարածքները և մեծացրել փոշով աղտոտումը:

Անդրեյ Ռալև՝ կենսաբազմազանության անկախ փորձագետ և բողոքը ստորագրող կողմ.  «Հանքը նաև կործանիչ ազդեցություն ունի ավելի քան 70 պաշտպանվող կենդանիների, տասնյակ էնդեմիկ բուսատեսակների և Կովկասի ամենամեծ քարցրահամ ջրային մարմնի՝ Սևանա լճի վրա: Արդյո̉ք նպատակը արդարացնում է միջոցները»:

CEE Bankwatch միջազգային ցանցի ՎԶԵԲ քաղաքականության պատասխանատու Ֆիդանկա ՄըքԳրաթ. «Կենսաբազմազանությունն այժմ ոչնչացնելը և այնուհետև վճարելը այն պաշտպանելու համար ՎԶԵԲ-ի կողմից ռիսկային մոտեցում է: Բանկը պարտավորված է ԵՄ չափորոշիչներով, և ենթադրվում է, որ բանկի ներդրումները պետք է փոխհատուցեն կենսաբազմազանության վրա ազդեցությունը: Բայց իրականում վնաս է պատճառվել Էմերալդ ցանցին և փոխհատուցում պարզապես չկա»:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյան. «Հայաստանի կառավարությունը պետք հաստատի իր կողմնորոշումը եվրոպական արժեքների նկատմամբ և պահպանի այն պարտավորությունները, որոնք ստանձնել է միջազգային կոնվենցիաների շրջանակներում»:

Անդրեյ Ռալև

Էլ. հասցե՝ [email protected]

Հեռ.՝ +359 88 426 8552

Ֆիդանկա ՄըքԳրաթ

ՎԶԵԲ քաղաքականության պատասխանատու, CEE Bankwatch միջազգային ցանց

Էլ. հասցե՝  [email protected] Հեռ.՝ +359 87 730 3097

Ինգա Զարաֆյան

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Էլ. Հասցե՝ [email protected]

Հեռ.՝ +374 91 92 12 64

 

31.03.2020թ.

Ամուլսար բողոք Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն

Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
Չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու. Կարապետյան
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ավելին
Ավելին