f

Անկախ

Մատչելի սեյսմակայուն շինարարություն և սեյսմիկ անվտանգություն՝ հայ գիտնականների մշակած համակարգի շնորհիվ


Հայ գիտնականների մշակած սեյսմիկ համակարգը կարող է նոր թափ հաղորդել սեյսմակայուն շինարարությանը Հայաստանում և ծառայել արդեն  կառուցված շենքերի անձնագրավորմանը։

ՀՀ ԳԱԱ Ա․ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի գիտաշխատողները մշակել ու փորձարկել են նոր սերնդի սեյսմիկ համակարգ, որի միջոցով հնարավոր է պարզել շենքի տեխնիկական վիճակը և մաշվածության աստիճանը։

«Այսօր ՀՀ-ում շատ կարևոր  է շենքերի տեխնիկական վիճակի հետազզնության, խոցելության  և վնասվածության աստիճանի որոշման խնդիրը։ Բացի այդ, կառավարությունը շենքերի անձնագրավորման խնդիր է դրել, որում նշվելու են նաև շենքի տեխնիկական պարամետրերը։ Ելնելով այս իրողություններից՝  ինստիտուտում խնդիր դրվեց մշակել նոր սրենդի սեյսմիկ համակարգ»,- ասում է ՀՀ ԳԱԱ Ա․ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու  Ջոն Կարապետյանը։

Նա նշում է՝ շենքի տեխնիկական վիճակի հետազննության տարբեր  մոտեցումներ կան՝ ակնադիտական զննություն և գործիքային զննություն։ Ակնադիտական զննությունը, սակայն, սուբյեկտիվ բնույթ ունի, ուստի դրան զուգահեռ պետք է նաև գործիքային դիտարկում իրականացնել հատուկ սեյսմիկ համակարգով։

«Տարբեր երկրներում այդ  համակարգը կա, բայց դա թանկ հաճույք է»,- ասում է Կարապետյանը՝ հավելելով, որ իրենց նպատակն է եղել մշակել առկա համակարգերին արդյունավետությամբ չզիջող, բայց և մատչելի սեյսմիկ համակարգ։ Արդյունքում գիտաշխատողները ոչ միայն սեյսմիկ համակարգ են մշակել, այլ նաև այն փորձարկվել է․ Երևանում շուրջ 20 շենք է հետազոտվել համակարգի միջոցով, արձանագրված արդյունքներով էլ թիմի անդամներից մեկը թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել։

«Դրանից էլ լավ փորձաքննություն չեմ պատկերացնում։ Ունենք առարկայական պրոդուկտ, որը կարող է առևտրայնացվել և  կիրառվել ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև արտերկրում։ Ասեմ, որ մեր մշակած  համակարգով հետաքրքրված են ԱՊՀ մի շարք երկրներ»,- ասում է Կարապետյանը՝ վստահեցնելով, որ իրենք պատրաստ են զանգվածային արտադրություն իրականացնելուն, եթե պատվերներ լինեն։

Խոսելով սեյսմիկ համակարգի հնարավորությունների մասին՝ Կարապետյանն ասում է, որ համակարգի ներդրմամբ հնարավոր է հետազոտել շահագործվող շենքերի տեխնիկական վիճակը, կանխատեսել այդ շենքերի հետագա շահագործման նպատակահարմարությունը, բացահայտել՝ արդյոք կա հետագա արտապլանային հետազննության կարիք, արդյոք շենքն ունի ամրացման կարիք, թե ենթակա է քանդման։ 

«Համակարգում ներառված են հատուկ տվիչներ և  տվյալների մշակման ու պահպանման հատուկ համակարգ, որը հնարավորություն է տալիս օպերատիվ կերպով  շենքի վիճակի մասին անել  եզրակացություններ։ Այսինքն՝ մտնում ենք շենք, չափումներն իրականացնում  և տվյալ պահին ունենում ենք շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն»,- ասում է Կարապետյանը։

Նա նշում է՝ համակարգը կարող է ծառայել նաև սեյսմակայուն շինարարությամբ զբաղվող ընկերություններին․ «Համակարգը նաև օգտագործվում է նոր  կառուցվող շենքերի տարածքի ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների համար, այսինքն՝ որոշվում է տվյալ տեղանքում  գրունտի թույլատրելի պարբերության արժեքը։ Սա էլ է շատ կարևոր, քանի որ  նոր կառուցվող շենքերի համար անհրաժեշտ են  մանրամասն ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններ»։

Հարցին, թե մինչ այս ինչպես է գնահատվել շենքերի տեխնիկական վիճակը Հայաստանում, Կարապետյանն ասում է, որ հիմնականում ակնադիտական զննության միջոցով, որոշ դեպքերում նաև արտերկրից ձեռք բերված սեյսմիկ թանկարժեք համակարգ է կիրառվել։ 

Նրա խոսքով՝ ՀՀ բոլոր շենքերի անձնագրավորման համար անհրաժեշտ է ոչ թե 1-2 սեյսմիկ համակարգ, այլ շատ-շատ, այլապես շենքերի անձնագրավորումը տարիներ կտևի։ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը պատրաստ է մատչելի գնով բավարարել սեյսմիկ համակարգերի պահանջարկը ՀՀ-ում։ 

Կարապետյանը նաև կարևորում է, որ շենքերի անձնագրավորման գործընթացում ներգրավվեն ոչ միայն մասնագետներ պետական պատկան մարմիններից, այլ նաև գիտաշխատողներ։ Ասում է՝ այսպես գործընթացն ավելի արդյունավետ կլինի, ինչպես նաև պետություն-գիտություն արդյունավետ համագործակցության օրինակ կդառնա։ 

«Կարծում եմ, որ պետություն-գիտական կազմակերպություններ համագործակցությունը պետք է լինի ամուր հիմքերի վրա։ Կառավարությունը պետական նշանակության ցանկացած խնդրի, հատկապես ռազմավարական խնդիրների լուծման համար առաջին հերթին պետք է համագործակցի տեղի գիտական կազմակերպությունների հետ։ Եթե տեղում համապատասխան ներուժ չունենանք, նոր միայն լուծում փնտրի արտերկրում»,- ասում է Կարապետյանը՝ հավելելով, որ չնայած տարիներ շարունակ գիտությանը հատկացված սուղ ֆինանսավորմանը Հայաստանում դեռևս ունենք մրցունակ գիտություն և տաղանդավոր  մասնագետներ, որոնք կարող են լուծումներ առաջարկել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին։ 



 

գիտություն Գյումրի սեյսմիկ անվտանգություն սեյսմակայուն շինարարություն խմբագրի ընտրանի Ջոն Կարապետյան

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին