f

Անկախ

Անցնող շաբաթն աշխարհում


Նախորդ ամիսներին լրահոսների առաջին հորիզոնականում կորոնավիրուսի վարակն էր: Այժմ համավարակը բոլոր հորիզոնականներում է՝ երկրոդ-երրորդ շարք մղելով մնացած ամեն ինչ: Աշխարհը պտտվում է կորոնավիրուսի հրամայականով:

Կարանտին՝ համատարած մեկուսացում

Կորոնավիրուսից վարակվածների թիվն աշխարհում գերազանցում է 720 հազարը, մահացել է ավելի քան 33 հազար մարդ: Ամենածանր իրավիճակը Եվրոպայի հարավում է և Միացյալ Նահանգներում:

Կիրակի Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը որոշեց մոսկվացիներին մեկուսացնել: Մարտի 30-ից  բնակարանից դուրս գալ կարելի է միայն մոտակա խանութ և դեղատուն կամ աշխատանքի գնալու համար, եթե մարդը պարտավոր է գնալ աշխատանքի, ինչպես նաև արտակարգ օգնության դիմելու դեպքում:  

Ըստ վերջին տվյալների՝ Ռուսաստանում հիվանդացել է 1,5 հազար մարդ, մահացել է 9 մարդ: Կարանտինի կարգն առայժմ գործելու է միայն Մոսկվայում:  Չորեքշաբթի երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 28-ից մինչև ապրիլի 5-ը ոչ աշխատանքային շաբաթ հայտարարեց՝ դա պատճառաբանելով վարակի արագությունը դանդաղեցնելու անհրաժեշտությամբ: Ընդ որում, Պուտինը խիստ կարանտին չի մտցրել, պարզապես խորհուրդ է տվել անպայման պահպանել հանձնարարականները, սեփական և մերձավորների առողջությունը:  

Երեկ՝ կիրակի, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ  կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված՝  սահմանափակումները կերկարաձգվեն մինչև ապրիլի 30-ը, մինչդեռ մինչ այդ ասում էր, որ Զատիկին կվերացնի դրանք:

Ուրբաթ օրը Միացյալ Նահանգներն առաջ անցավ Չինաստանից կորոնավիրուսով վարակվածների թվով՝ ավելի քան 137 հազար, 2 հազար մարդ է մահացել: Շատ քաղաքական գործիչներ, այդ թվում և Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն, մտահոգություն ունեն, որ հիվանդանոցներում չեն բավականացնի կորոնավիրուսով հիվանդների բուժման անհրաժեշտ սարքավորումները:

Թրամփը հավատում է կամ ուզում է հավատալ այն կանխատեսումներին,  ըստ որոնց՝ մահացության գագաթնակետը վրա կհասնի երկու շաբաթից: Մինչդեռ  երկրի Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների հետազոտության ազգային ինստիտուտի տնօրեն, ամերիկյան կառավարության խորհրդական, դոկտոր Էնթոնի Ֆաուչին զգուշացրել է, որ Միացյալ Նահանգներում Covid-19-ից կարող է մահանալ 100-200 հազար մարդ: CNN-ի եթերում նա ասել է, որ ներկայիս պայմաններում շատ դժվար է կանխատեսումներ անել, և հավելել է՝ «կվարակվեն միլիոնավոր մարդիկ»:

Իսկ Իտալիայում և Իսպանիայում խոսում են, որ բռնկման բարձրակետն արդեն շատ մոտ է: Այստեղ, հիշեցնենք, ամենից շատ է եղել մահացությունը: Իտալիայի իշխանությունները նոր վարակումների թվի կտրուկ անկում են սպասում առաջիկա 10 օրերին: Իտալիայում արդեն մի ամիս համատարած կարանտին է, սահմանափակող միջոցառումները գործելու են նաև ապրիլի 3-ից հետո:

Բրիտանիայի իշխանությունները, որտեղ կորոնավիրուսից մահացել է ավելի քան հազար մարդ, խոսում են, որ կյանքը կկարգավորվի կես տարի անց, բայց դա չի նշանակում, որ երկիրն այդ ընթացքում լիակատար կարանտինի մեջ է լինելու, թեպետ սահմանափակումներն այս կամ այն չափով կպահպանվեն: Անցած հանգստյան օրերին երկրի առողջապահության ծառայության ղեկավար Սթիվեն Փոուիսն ասել, որ եթե իրենք կարողանան մահացությունը 20 հազարից ցածր պահել, ապա դա կնշանակի, որ իրենք հաջողությամբ են հաղթահարել այս համաճարակը:  

Բայց մի երկիր կա՝ Շվեդիան, որտեղ դեռ մարդիկ նստում են սրճարաններում և դահուկ են քշում: Այս երկրի ղեկավարությունը չդիմեց խիստ սահմանափակումների: Եթե Գերմանիայում երկու հոգուց ավելի մարդկանց կուտակումն արգելված է, ապա այստեղ թույլատրված են հավաքները մինչև 500 մարդու մասնակցությամբ: Մինչև հիմա կարելի է դահուկ քշել, սրճարան և ռեստորան գնալ: Ի՞նչ կարանտին, ի՞նչ բան: Գաղտնի՞քը: Իշխանություններն ապավինում են յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությանը, իսկ քաղաքացիները վստահում են իշխանությանը:

Աշխարհը սնանկանում է

Կյանքը մոլորակում քարացել է: Բնականոն կյանքին վերադառնալը, եթե դա հնարավոր լինի, շատ ավելի թանկ է նստելու, քան յուրաքանչյուր հետպատերազմյան ճգնաժամ: Կորոնավիրուսը վերջնահաշիվը կներկայացնի առնվազն ամիսներ անց, եթե ոչ տարիներ, բայց հիմա արդեն Արևմուտքը վճարում է բուժման և տնտեսության վերականգնման համար, և գումարը տրիլիոն դոլարներով է հաշվվում:

Համավարակը դեռ չի հասել իր գագաթնակետին, և նրա տևողությունից է կախված, թե որքանով մարդիկ կաղքատանան: Երկրների մեծ մասում կարանտինը դեռ մեկ-երկու շաբաթվա պատմություն ունի, իսկ իշխանությունները զգուշացնում են, որ լարված վիճակը, այս կամ այն կերպ, կարող է և կես տարի տևել:

Ծախսվելիք միջոցներն ահռելի են, աննախադեպ, աներևակայելի ու վախեցնող: Միացյալ Նահանգները հավանություն է տվել հակաճգնաժամային փաթեթին, որով 2 տրիլիոն դոլար է նախատեսվել: Եվրոպան առայժմ կես տրիլիոն է նախատեսել, բայց շարունակում է գումար հավաքել: Ընդհանուր հաշվով «Մեծ քսանյակի»  երկրները մարտի վերջին արդեն մոտ 5 տրլն դոլար են խոստացել հարկատուներին ներկայիս ճգնաժամի դեմ պայքարի համար: Դա մոտավորապես համաշխարհային տնտեսության տարեկան ծավալի 6 տոկոսն է կազմում:

Եվ ի տարբերություն նախորդ ճգնաժամերի, խոսքը ոչ թե կենտրոնական բանկերի կողմից նոր փողեր տպելու մասին է, այլ հասարակության՝ արդեն իսկ գոյություն ունեցող և առանց այդ էլ կրճատվող ընդհանուր իրական եկամուտներն առավել տուժածների օգտին վերաբաշխելու մասին:

Այլ խոսքով, աղքատանալու են բոլորը: Նրանք, ովքեր մի կերպ կդիմանան, կվճարեն նրանց համար, ովքեր չեն դիմանում: Հաղթողներ չեն լինելու:

«Հիմա արդեն ակնհայտ է, որ աշխարհն ընկղմվում է ռեցեսիայի մեջ,- կանխորոշել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիևան:- Այն ոչ միայն ավելի թեթև չի լինի, այլև ավելի ծանր կլինի, քան մենք ապրել ենք 2009 թվականին»:

ԱՄՀ-ի ղեկավարը չի բացառել հետցատկը 2021 թվականին, բայց միայն այն դեպքում, եթե հաջողվի սանձահարել համավարակը, իսկ դրա առաջացրած շեղումները՝ ուղղել : Դրա համար անհրաժեշտ է ամեն կերպ կանխել սնանկացումների և աշխատանքից ազատումների ալիքը, որոնք սպառնում են ոչ միայն տնտեսության վերականգնմանը, այլև հանրային համերաշխությանը:  

Նավթի գինն  ընկնում է, օդը մաքրվում է, իսկ կյանքը՝ խաղաղվում

Կորոնավիրուսի համավարակը և գնային պատերազմը Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև նավթի գինն իջեցրել են մի մակարդակի, որ չի եղել 2002 թվականի նոյեմբերից ի վեր:  Եվրոպական Brent տեսակի բարելն այժմ արժի 23 դոլար: Այսպես շարունակվելու դեպքում մի քանի ամսում ամբողջ աշխարհի նավթի պահեստները կլցվեն, ինչը պատմական խաթարումներ կառաջացնի նավթի շուկայում:  Տնտեսության դանդաղման հետևանքով նավթի պահանջարկը կկրճատվի 20 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա հետ, մինչդեռ առաջարկը նույնն է մնում և դեռ ավելանում է, եթե Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը չպայմանավորվեն կրճատել արդյունահանումը:

Իսկ օդը մաքրվում է: Եվրոպայի տիեզերական գործակալության տվյալներով՝ Եվրոպայի մի շարք խոշոր քաղաքներում, որտեղ խիստ կարանտին է գործում, օդը զգալիորեն ավելի մաքուր է, քան անցած տարի:

Նոր տվյալները՝ հիմնված Copernicus Sentinel-5P արբանյակի դիտարկումների վրա, ցույց են տալիս ազոտի երկօքսիդի խտության նշանակալի նվազում Եվրոպայի խոշոր քաղաքներում, ներառյալ Փարիզը, Մադրիդը և Հռոմը:

Անցած տարի աշխարհը բռնկված էր մի այլ «կորոնավիրուսով»՝ հասարակություն-իշխանություն հակամարտությամբ: Մոլորակում չէր մնացել մի անկյուն, որ խուսափած լիներ հակակառավարական տևական ցույցերից, որոնք որոշ երկրներում նույնիսկ մարդկային կյանքեր էին խլում և մեծ վնասներ էին հասցնում տնտեսությանը: Մարդիկ վճռականորեն ոտքի էին կանգնել, որովհետև ուզում էին ավելի լավ ապրել: Տևական ցույցերի մի մասն էլ բնապահպանական ուղղություն ուներ, պահանջում էին չաղտոտել բնությունն ու օդը և կանխել կլիմայական փոփոխությունները: Երիտասարդ Տունբերգը հորդորում էր ինքնաթիռ չնստել, մեքենաներ չվարել և այլն: Ահա և կատարվեց նրա երազանքը, ինքնաթիռները չեն թռչում, մարդիկ տնից դուրս չեն գալիս և օդը չեն աղտոտում: Իսկ խոշոր քաղաքների փողոցները, որտեղ անցյալ տարի նռնակներ էին ճայթում, հրդեհներ բռնկվում, հիմա ամայի են: Էլ չեն բողոքում, չեն պահանջում, թեպետ գիտեն, որ այժմ ավելի վատ են ապրելու, շատ ավելի վատ: Շաբաթ օրը Չիլիի մայրաքաղաքի դատարկ փողոցներում, որտեղ նույնպես անցյալ տարի կատաղի բախումներ էին տեղի ունենում ցուցարարների ու  իրավապահների միջև, 15 ժամ անտառներից փախած մի պումա է շրջել:  Սա լա՞վ է, թե՞ վատ: Ո՞վ գիտի: Չկա չարիք առանց բարիքի՞: Բայց ի՞նչ գնով:

 

 

 

 

Աշխարհում կարանտին

Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն կախված են հայտնաբերել ձերբակալվածների պահման վայրում
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Ալիև. Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Հայելային պահանջ դրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Հայաստանի տարածքն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել. Բագրատ Սրբազան
ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Բաքուն համաձայնվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու առաջարկին
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Քանանի. Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին
Ավելին
Ավելին