Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային բանկցություններ է վարել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։ Կայացած հեռախոսազրույցի մասին հայտնել է Կրեմլի կայքը։ Գրում է Gazeta.ru-ն։
Երկխոսության շրջանակներում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդները քննարկել են երկրներում նոր տիպի COVID կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկվող միջոցները, ինչպես նաև աշխարհում համաճարակային իրավիճակի հետ կապված լուրջ մտահոգություն հայտնել։
Թրամփը և Պուտինը քննարկել են նաև նավթի համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակը և պայմանավորվել համագործակցել տվյալ հարցի շուրջ էներգետիկայի նախարարների մակարդակով։