f

Անկախ

Ռուսաստանում կորոնավիրուսը բուժող դեղորայք են ստեղծել. սպասում են մասնագետների պատասխանին


Երկու դեղամիջոց արդեն պատրաստ են փորձարկման, որն իրականացնում են հատուկ հաստատությունները, իսկ երրորդ դեղն անցել է կլինիկական փորձարկումները, այսինքն՝ այն նույնիսկ մարդկանց վրա է փորձարկվել։

 Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի մասնագետների մասնակցությամբ Ռուսաստանում երեք դեղորայք է ստեղծվել, որոնք հնարավոր է՝ օգնեն նոր կորոնավիրուս (COVID-19) հիվանդությունը բուժելուն։ Այս տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է ՌԳԱ փոխնախագահ, բժշկակենսաբանական բաժնի ղեկավար, ակադեմիկոս Վլադիմիր Չեխոնինը, փոխանցում  է armeniasputnik.am-ը ։

 

Ավելի վաղ Ռուսաստանի կենսաբժշկական դաշնային գործակալությունը ներկայացրել էր կորոնավիրուսային վարակի բուժման համար նախատեսված դեղամիջոց, որը ստեղծվել է՝ հիմնվելով մալարիայի բուժման համար օգտագործվող «Մեֆլոխին» դեղամիջոցի վրա։

Չեխոնինը հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ ՌԳԱ-ի Ուրալյան բաժնի Պոստովսկու անվան Օրգանական սինթեզի ինստիտուտում ստեղծվել էր հակավարակային տրիազավիրին, որն այժմ կորոնավիրուսի բուժման գործում հետաքրքրել է չինացի մասնագետներին։

«Այս պահին պատրաստ է այդ դեղորայքի ինգալացիոն ձևը, որը կարող է կիրառվել միայն շնչառական վարակի բուժման համար։ Վստահ եմ, որ այն ավելի ընդունելի կլինի COVID-19-ի բուժման համար։ Բնականաբար, այդ տարբերակը ստեղծված իրավիճակում շատ կարևոր է»,-ասել է Չեխոնինը։

Նա նշել է, որ դեղամիջոցն արդեն պատրաստ է մասնագիտացված հաստատություններում փորձարկումներ անցնելուն։

Բացի այդ, Օրգանական սինթեզի ինստիտուտը Մոսկվայի Ն. Զելինսկու անվան Օրգանական քիմիայի ինստիտուտի հետ «բավականին արդյունավետ» ու ռուսական դեղագիտական արդյունաբերության պահանջներին համապատասխան սխեմա են ստեղծել, որով հակավարակային ֆավիպիրավիր դեղ են սինթեզում։ Այն ավելի վաղ մշակվել է Ճապոնիայում ՌՆԹ (Ռիբոնուկլեինաթթու) վարակների բուժման համար (կորոնավիրուսը դրանց թվին է պատկանում)։ ՌԳԱ փոխնախագահի խոսքով՝ այն նույնպես պատրաստ է փորձարկումներ անցնելուն։

Մեկ այլ դեղամիջոց՝ ֆորտեպրենը, ավելի վաղ էր ստեղծվել Ն.Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային կենտրոնում՝ Օրգանիկ քիմիայի ինստիտուտի հետ միասին: Դեղամիջոցի համար հիմք էր հանդիսացել ֆոսպրենիլ դեղամիջոցը, որն օգտագործվում է կենդանիների մոտ կորոնավիրուսային վարակները բուժելու համար։

Այն անցել է կլինիկական փորձարկումների բոլոր փուլերը, նույնիսկ մարդկանց վրա է փորձարկվել։ Ֆորտեպրենը գրանցման փուլում է, դրանից հետո այն կփոխանցեն ստուգելու, որի արդյունքում կպարզվի՝ արդյո՞ք այն ակտիվ է COVID-19-ի նկատմամբ», - ասել է գործակալության զրուցակիցը։

Չեխոնինի խոսքով՝ այդ երեք դեղամիջոցը հետաքրքրել են ՌԴ առողջապահության նախարարությանը և «այս պահին Գիտությունների ակադեմիայի քիմիական «ստորաբաժանումների» ու Կրթության և գիտության նախարարության աշխատանքի առաջնահերթ կետերից են դարձել»։

 

Բացի այդ, ՌԳԱ փոխնախագահը նշել է, որ Ռուսաստանում Գիտությունների ակադեմիայի մասնագետների մասնակցությամբ նոր վարակի դեմ երեք պատվաստանյութ է մշակվում։ Նովոսիբիրսկի «Վեկտոր» գիտական կենտրոնից բացի աշխատանքներ են կատարվում նաև ՄՊՀ կենսաբանական ֆակուլտետի բազայում, Մ.Շեմյակինի և Օվչիննիկովի անվան բիո-օրգանական քիմիայի ինստիտուտում, ինչպես նաև Վավիլովի անվան ընդհանուր գենետիկայի ինստիտուտում։

 

նոր կորոնավիրուս Ռուսաստան դեղամիջոց Աշխարհում

Այլ հոդվածներ հեղինակից

ԱՀԿ-ն քննարկում է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի  վերաորակավորումը
Հարավային Սուդանում ջրհեղեղների պատճառով  ավելի քան 150 հազար մարդ փախստական ​​է դարձել
Կրեմլում  Պուտինի և Լուկաշենկոյի հեռախոսազրույցից մանրամասներ են  հայտնել
Լիբանանի նախագահը  Բեյրութում պայթյունի երեք հնարավոր պատճառներ  է  հայտնել
Լուկաշենկոն առաջարկել  է ընդդիմությանը իր արյունից մի կաթիլ ներարկել
Պատգամավորը դիմել է վարչապետին՝ ԿԳՄՍ փոխնախարարի նկատմամբ սկսված ծառայողական քննության մասին տեղեկանալու համար
Ինչո՞ւ «հեղափոխական իշխանություններն» անտեսեցին ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները․ Սերժ Սարգսյան
Ռոբերտ Նազարյանին և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին երկու անդամներին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ
Ամուլսարում լարվածությունն ավարտվեց. պահապանները կշարունակեն հսկել հանքը
Հնդկաստանում վայրէջքի ժամանակ ուղևորատար ինքնաթիռ է  վթարի է ենթարկվել
Հայկական ստարտափը 3 մլն ԱՄՆ դոլար ներդրում է ստացել. Տիգրան Ավինյան
Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ գործով նշանակվեց դատաքննություն. կողմերն առարկություն չունեին
Ժամանակն է մտածել Հայաստան-Լիբանան առևտրատնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ. Սուրեն Պարսյան
Նիկոլ Փաշինյանը Գեորգի Ավետիսյանին գործուղում է Արցախ
ԱԺ-ն վերսկսում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի հանրային քննարկումները
Անցկացվել են ստուգումներ մարտական հենակետերում
Նոր Սիլիկյան խճուղու մի ուղղությունը ժամանակավորապես փակ կլինի
Անցկացվել են մասնագիտական պարապմունքներ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է զորավարժության ընթացքին
ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Արարատի մարզում. արձանագրվել են խախտումներ
ՀՀ կրթության տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողությունը շարունակվում է
Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի և Էրեբունու թաղապետարանի գործունեությունը
Նիկոլ Փաշինյանը 4 բուհերի հոգաբարձուների խորհրդների կազմերը հաստատելու մասին որոշումներ է ստորագրել
Լիբանանի հայկական եկեղեցիներում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին հոգեհանգստի կարգ կմատուցվի
Եթե կա մեկը, որ պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից, դա Դուք եք պրն. Թորոսյան. Թեհմինա Վարդանյան
Ավելին
Ավելին