f

Անկախ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կոնտակտավորներին գտնելու համար զանգերը ֆիքսելու օրինագիծը


ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ մարտի 30-ի արտահերթ նիստում ստացավ 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներ:

Առաջարկվում է նախատեսել, որ արտակարգ դրության ժամանակ, եթե արտակարգ դրությունը համարաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով է պայամանավորված, կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախագիծը ներկայացնելիս անդրադառնալով նրան, թե ինչ տեղեկություններ են հավաքվելու, նշել էր՝ մասնավորապես հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործված ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ կամ, այլ կերպ ասած, հաճախորդի տեղորոշումը: Հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում, այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը: Նույն համակարգում ամփոփվելու են նաև բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններ՝ անձանց վարակումը ստուգելու նպատակով հավաքագրված տվյալների, անձի հետազոտություն անցելու մասին տվյալների մասին:

 

Փաթեթով մասնավորապես առաջարկվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հայտնաբերելու համար այդ անձի հետ հեռախոսով շփված անձանց շրջանակը բացահայտելու մեխանիզմ ներդնել:

 

Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հիշեցրեց, որ նախագիծը չի ենթադրում որևէ բովանդակային վերահսկողություն՝ թե հեռախոսազանգերի, թե հաղորդագրությունների բովանդակության, այլ պարզապես փաստում է, որ տեղի է ունեցել զանգ կամ հաղորդագրություն՝ այս կամ այն համարին: «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկներ ունի կառավարությանը, որոնք կներկայացնի կառավարությանը: Առաջարկները մասնավորապես վերաբերվում են տվյալների ոչնչացմանը: Նա հայտնեց, որ խմբակցությունն առաջին ընթերցմամբ քննարկմանը կողմ քվեարկի: 

 

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ նախագիծը քննարկել է ՄԻՊ-ի հետ, որը շատ լուրջ վերապահումներ ու անհամաձայնություններ ունի նախագծի վերաբերյալ: Պատգամավորը հայտնեց, որ դեմ է քվեարկելու: Ավելի վաղ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ևս հայտնել էին, որ դեմ են քվեարկելու:

ՀՀ Արդարադատության նախարարություն

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին