f

Անկախ

Պարոն նախարար հետ տարեք այս օրենքի նախագիծը, այն առավել մեծ խուճապ է առաջացնելու. Նաիրա Զոհրաբյան


Պարոն նախարար, հետ տարեք «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, այն առավել մեծ խուճապ է առաջացնելու։ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, ԱԺ-ում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Մեծամասնության պատգամավորները եւս նշեցին, որ սա ուղղակի ոչ միայն հետընթացը է ժողովրդավարությունից, ես չեմ ուզում խոսենք մարդու իրավունքներից։ Դուք աննպատակ, անիմաստ գործ եք անելու։ Այն հսկայական ռեսուրսները, որոնք դուք ծախսելու եք մեզ տեղորոշելու համար, այդ ռեսուրսները ծախսեք սահմաններին, Հայաստանի բոլոր մուտքերին տեստեր դնելու համար։ Այդ ռեսուրսները ծախսեք չաշխատող, օրավարձով աշխատող մարդկանց բեռը թեթեւացնելու համար։ Այսօր հեռախոսիս հաղորդագրություն է եկել՝ եւս մի քանի օր եւ ես խանութից գողություն եմ անելու, նայում ես՝ տղամարդ է, զահրուրելի է։ Ես խնդիր չունեմ, լրագրող եղած ժամանակից սկսած չգիտեմ՝ ինչու է իմ անձը հետքրքիր եղել հատուկ ծառայություններին, մշտապես ինձ գաղտնալսել են։ Եկեք հասկանանք՝ ո՞նց եք անելու, ասում եք՝ ով չունի սմարթֆոն, սմարթֆոն ենք տալու, հա՞, լուրջ եք ասում հա՞, հիմա մեր հայրենակիցներ կդիմեն ձեզ, կասեն՝ մեզ սմարթֆոններ տվեք»,- ասաց պատգամավորը։

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ համաճարակի տարածման ռիսկը կանխելու համար բավականաչափ ուշացել են. «Ամենամեծ ռիսկն այս դահլիճում է. 123 պատգամավոր ժամերով փակված մի տեղ»։

Զոհրաբյանը շեշտեց, որ մարդիկ պարտադիր չէ՝ հանդիպելու դեպքում հեռախոսազանգի միջոցով պայամանվորվեն. «Ո՞վ ասաց, որ մարդիկ անպայման հեռախոսով են իրար հետ պայմանավորովում ու հանդիպում։ Հանդիպումների հերակշիռ մեծամասնությունը տեղի է ունենում էքսպրոմտ։ Վոթսափ, Վայբեր, այդ բոլորը կոնտրոլի տա՞կ եք պահելու։ Որեւէ երկրում ես նման փորձ չտեսա։ Եթե կունենաք կասկած, որ, օրինակ իքս անձը ռիսկային գոտում է, որեւէ մեկը չի խանգարում ձեզ դիմել «Բիլայն», «Յուքոմ» օպերատորից պահանջել նրա տվյալները։ Չի կարելի կարեւոր գործերը թողած՝ թիթեռ նկարել»։

Նաիրա Զոհրաբյան

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին