Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իսլամական հանրապետության դեմ COVID-19 կորոնավիրուսի տարածման ֆոնին ԱՄՆ-ի պատժամիջոցները «բժշկական ահաբեկչություն» է: Գրում է Russian.rt.com-ը։
«Իրանի դեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսական և բժշկական ահաբեկչության կիրառումը տարատեսակ ձևեր է ստացել», - գրել է իրանցի նախարարը «Коммерсантъ» թերթի համար հոդվածում:
Նախարարն ընդգծել է, որ ամերիկյան պատժամիջոցները հարվածում են Իրանի տնտեսությանը և դրանով իսկ խոչընդոտում են կորոնավիրուսից տուժած բնակչությանը օգնություն տրամադրել:
«Հակաիրանական պատժամիջոցները արգելում են նաև Իրանի կառավարությանը դեղամիջոցներ և սարքավորումներ ձեռք բերել», - հավելել է նա:
Ավելի վաղ Ռուսաստանը Միացյալ Նահանգներին կոչ էր արել չեղարկել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնք խանգարում են Իսլամական հանրապետությանը COVID-19 կորոնավիրուսի վարակի տարածման դեմ պայքարում: