f

Անկախ

Գոռ Երիցյան. «Եթե լինենք համախմբված, բոլոր փորձությունները կհաղթահարենք»


Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն օրեր առաջ է վերադարձել Միացյալ Նահանգներից: Գոռն ԱՄՆ-ում էր համաշխարհային ճանաչում ունեցող Top Rank ընկերության հետ պայմանագիր կնքելու նպատակով: Հայ բռնցքամարտիկը պետք է նաև մենամարտ անցկացներ Լաս Վեգասում մեծ շոու երեկոյի ընթացքում, սակայն կորոնավիրուսի աննախադեպ տարածման պատճառով վերադարձավ հայրենիք:

Անկախի հետ զրույցում Գոռը պատմում է Top Rank–ի հետ պայամանագրի, ԱՄՆ-ում անցկացրած մարզումների, կորոնավիրուսի  պատճառով ողջ աշխարհում և մասնավորապես սպորտում ստեղծված իրավիճակի մասին:

-Գոռ, ԱՄՆ հերթական այցը նշանավորվեց Top Rank–ի հետ պայմանագրի կնքմամբ: Տեղյակ եմ նաև, որ մարզումներով հագեցած շրջան եք անցել՝ մենամարտի նախապատրաստվելով:

-ԱՄՆ էի մեկնել պայմանագիր ստորագրելու աշխարհում  ամենահայտնի պրոմոութերական ընկերության՝ Top Rank–ի հետ և դրանից հետո մենամարտ անցկացնելու:

Մենմամարտին պատրաստվում էի Wild Card Gym  ակումբում իմ մարզիչ, աշխարհում հայտնի և փորձառու մասնագետ Ֆրեդի Ռոուչի գլխավորությամբ: 2 ամիս  ուժեղ և հզոր մարզումային ցիկլ անցա, շատ լավ պատրաստ էի մենամարտին, բայց կորոնավիրուսի պատճառով բոլոր շոուները չեղարկվեցի, և ես վերադարձա հայրենիք  առանց մենամարտի:

Մենամարտս պետք է կայանար ապրիլի 25-ին Լաս Վեգասում,  մեծ շոուի ժամանակ, որտեղ մենամարտելու էր Ճապխոնիան ներկայացնող բացարձակ աշխարհի չեմպիոն Նաոյա Ինուեն:

-Կորոնավիրուսի համաճարկի պատճառով բոլոր մարզական միջոցառումները հետաձգվել են անորոշ ժամանակով: Ստեղծված իրավիճակն ի՞նչ անդրադարձ կունենա:

-Այս վիճակը շատ վատ կանդրադառնա սպորտի, իսկ պորֆեսիոնալ բռնցքամարտի  վրա՝ հատկապես: Բռնցքամարտիկները պետք է մենամարտեր անցկացնեն, որպեսզի մնան լավ մարզավիճակում՝ միայն մարզվելով հնարավոր չէ այդ ամենը պահպանել: Բայց և այնպես, այս ամենը ոչ ոքից կախված չէ, պետք է համբերատար սպասենք:

- Երևանում Ձեր մարզումներն ինչպե՞ս, ո՞րտեղ ի՞նչ գրաֆիկով եք կազմակերպելու:

- Կսկսենք վազելուց և ֆիզիկական աշխատանքներից, որից հետո, եթե մարզադահլիճները չբացվեն, կմտածենք՝ ինչ անել կամ տան պայամններում ավելի ինտենսիվ կսկսենք մարզվել: Ես սեփական տանն եմ բնակվում, և այդ առումով ինձ համար ավելի հեշտ կլինի, կարող եմ համապատասխան  պայմաններ ստեղծել՝ մարզումներն անցկացնելու համար:

Բնական է, որ տան պայմաններում հնարավոր չէ 100-տոկոսանոց մարզումներ անցկացնել, բայց գոնե ինչ-որ չափով մարզավիճակը հնարավոր կլինի պահպանել, ինչը շատ կարևոր է: Իսկ երբ այս ամենն ավարտվի, Աստծո կամոք, շատ շուտ կկարողանանք պատրաստվել մենամարտերին. կարևորը, որ զրոյական վիճակում չենք լինի:

-Հաճախ լսում ենք, որ համաճարակից հետո աշխարհն առաջվանը չի լինի, իսկ սպորտի առումով ի՞նչ կասեք:

-Չեմ կարծում, որ աշխարհին շատ լուրջ վտանգ է սպառնում, չնայած որ վիճակն այնքան էլ բարենպաստ չէ այս պահին: Ինձ թվում է, որ ինչ-որ ժամանակ անց ամեն ինչ իր տեղը կընկնի: Իսկ սպորտում, անկախ ամեն ինչից, չպետք է հուրսահատվել, կոտրվել, այլ ընդհակառակը, պետք է մարզվել ավելի շատ ու անհամբեր սպասել նոր մենամարտերի ու մրցաշարերի:

-Ինչպե՞ս հոգեբանորեն ցրվել, լիցքաթափվել, դուրս գալ այս իրավիճակից: Ի՞նչ խորհուրդ կտաք:

-Ես  փորձում եմ լավատես լինել: Ինձ համար այս ամենն ինչ-որ առումով նաև դրական անդրադարձ ունեցավ: Քանի որ տարվա ընթացքում ավելի շատ լինում եմ ԱՄՆ-ում՝ ընտանիքիցս, նշանածիցս հեռու, այժմ վայելում եմ իմ հանգիստը հարազատներիս հետ: Ամեն օր որևէ նոր բան եմ մտածում և կազմակերպում՝ ժամանակը հետաքրքիր անցկացնելու համար (խաղեր, խոհարարական հմտություններ)՝ փորձելով ստեղծված իրավիճակում, ոչ այնքան հեշտ ժամանակներում բարձր տրամադրությունը պահել:

Ամենակարևորը՝ մեր հայրենակիցներին կոչ եմ անում խուճապի չենթարկվել, պահպանել անվտանգության բոլոր կանոնները, տնից դուրս չգալ և ամեն բան լավ կլինի: Մենք շատ մեծ փորձությունների միջով ենք անցել և այս մեկն էլ կհաղթահարենք, եթե լինենք խելացի և համախմբված: Բոլորին համբերություն և առողջություն:

Գոռ Երիցյան Սպորտ բռնցքամարտ պրոֆեսիոնալ բռնցքամարտ ԱՄՆ նոր կորոնավիրուս Խմբագրի ընտրանի հարցազրույց

Այլ հոդվածներ հեղինակից

Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյան
Օր առաջ պիտի կարողանանք դրանցից ազատվել ու Հայաստանի ապագա տեսլական ունեցող նվիրյալներով մեր երկիրը հանել ճահճից, առաջ գնալ ...
Տեսնես` էդ խելքին քանի՞ ախպեր են...
Ոստիկանության զորքերը շարժվել են դեպի Կապան
Բոլոր ձերբակալվածներին բռնության են ենթարկել. Փարամազյանը դուրս եկավ ոստիկանությունից
Ազգը ազատեք ձեր խայտառակ ղեկավարումից, ու դա կլինի ձեր ամենամեծ օգնությունը հայ ժողովրդին։
ՋՐԱՂԱՑՊԱՆԸ ...
ՎԵՐԱԴԱՐՁ 90-ԱԿԱՆՆԵ՞Ր-2
Հունան Պողոսյանը Կապանում է, փորձում է ցուցարարներին հանդարտեցնել
Ձերբակալվածներն աշխատող, նորմալ, տղերք են, ինչ-որ մի նարկոմանի համար չենք մենք էստեղ հավաքվել. Քաջարանի բնակիչ
Պետք է անմիջապես քրեական գործ հարուցվի
Նման դեպքով ծառայողական քննություն նախաձեռնելն արդեն իսկ նշանակում է ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտում
Սխալմամբ ոստիկանության բաժին տարված Քաջարանի բնակիչը բռնության է ենթարկվել
Երկակի ստանդարտների այսօրինակ գռեհիկ և բացահայտ կիրառումը հիմք է տալիս մտածելու, որ Ստյոպան գտնվում է իշխանության հովանավորության ներքո և գործել է նույն իշխանության ուղղորդմամբ:
Հայաստանի հպարտ քաղաքացին արժանի չէր այսպիսի հանգրվանի
Կորոնավիրուսով վարակվածների թիվը 6661 է. մեկ օրում ավելացել է 359-ով. կա 5 մահ, ապաքինվել է 128-ը
Արտյոմ Խուգոյան. «Մարզիկներին խորհուրդ եմ տալիս լավատեսությամբ շարժվել առաջ»
Կփրկի՞ Արդյոք Իշխանություններին ՍԴ-ի Հարցը Լուծելու «Փափուկ» Մեթոդը
Հայաստանի Առողջապահության նախարարությունը ներողություն է խնդրել վրացի գործընկերներից
Մի քանի օր առաջ Հայաստանից ծխախոտով ինքնաթիռ է մեկնել Աբխազիա. Միքայել Մինասյան
«Անատոլիական պատմությունը» հասանելի կլինի նաև օտարերկրյա հեռուստադիտողին«Անատոլիական պատմությունը» հասանելի կլինի նաև օտարերկրյա հեռուստադիտողին
Քաղաքական իշխանությունը ցանկանում է իրեն ապահովագրել արդարադատությունից
Գերմանիայում Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված գործունեությունը օրինական բնույթ ունի եւ կլինի շարունակական․ ԱՀ ԱԳՆ
ԲԺԻ՞ՇԿ, ԹԵ՞ ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿ
Ամեն օրդ քո դեմ է, քո սերմանած ատելության շնորհիվ, հեռացի´ր, քանի դեռ ուշ չէ
Ավելին
Ավելին