f

Անկախ

Ինչպե՞ս է ազդել կորոնավիրուսային համավարակը բնակչության սննդակարգի վրա․ ուսումնասիրել են հայ հետազոտողները


Ինչպե՞ս է ազդել կորոնավիրուսային համավարակը հայաստանյան բնակչության սննդակարգի վրա, ի՞նչ խնդիրներ են ի հայտ եկել համավարակով պայմանավորված ինքնամեկուսացման շրջանում, պետական մակարդակով ի՞նչ քայլեր են հարկավոր հետագա նման իրավիճակներում առավել օպտիմալ գործելու և բնակչության սննդակարգի վրա հնարավոր բացասական ազդեցությունը մեղմելու համար․ այս և մի շարք այլ հարցերի պատասխանները հետազոտությամբ ներկայացրել են ՀՀ ԳԱԱ  էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի  սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի մասնագետները։ 

Գիտական խմբի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանն «Անկախի» հետ զրույցում պատմում է, որ «կորոնավիրուսային պանիկայի» հետևանքով սննդի հասանելիության խնդիր է առաջացել աշխարհի տարբեր երկրներում։ Իսկ պարտադրված ինքնամեկուսացումն էլ մեծապես ազդել է մարդկանց սննդային նախասիրությունների վրա։ Երևանում անցկացված հետազոտության միջոցով փորձել են պարզել, թե այդ խնդիրներն ինչ դրսևորում են ունեցել Հայաստանում, ստացված տվյալները համադրել են այլ երկրների ցուցանիշների հետ՝ համեմատական վերլուծության համար։ 

Ըստ այդմ՝ երևանցիների 29,9 տոկոսն ունեցել է պարենի հասանելիության խնդիր, նրանց 42,5 տոկոսը ստիպված է եղել նախապատվությունը տալ ավելի մատչելի սննդին։ 

Կարանտինի օրերին փոփոխվել է երևանցիների 71,3 տոկոսի սննդակարգը, սակայն միայն 17,5 տոկոսի մոտ է ավելացել սննդի սպառումը։Հարցվածների միայն 9 տոկոսն է ինքնամեկուսացման ընթացքում անցում կատարել առողջարար սննդային սովորույթների, 6 տոկոսի մոտ էլ ավելացել են սննդային վատորակ սովորույթները։ Հարցվածների 38,9 տոկոսն էլ սկսել է ավելի շատ քաղցրավենիք սպառել։

«Ամենակարևոր  եզրահանգումն այն  էր, որ համավարակի օրերին Հայաստանում սննդակարգի վատացումը պայմանավորված է եղել ոչ միայն ֆինանսական միջոցներով, այլ նաև հանրային իրազեկման աշխատանքներով, մասնավորապես՝  առողջ  սնուցման մասին գիտելիքների պակասով,- ասում է Պիպոյանը։

-Ակնհայտ է, որ աղքատության  պայմաններում մարդկանց սննդակարգը լինելու է խոցելի, բայց որ ֆինանսական խնդիրներ չունեցող անձինք ավելացնում են ֆաստֆուդի, գազավորված ընպելիքների, քաղցրավենիքի սպառումը, դա բացասական ազդեցություն է թողնում հանրային առողջապահական խնդիրների վրա»։ 

Պիպոյանը շեշտում է, որ իրենց հետազոտությունը չի սահմանափակվել միայն մարդկանց սննդակարգի վերլուծությամբ, այլ նաև իրականացրել են  ոլորտային քաղաքականության մշակում՝ պատասխանատու կառույցներին առաջարկություններ  ներկայացնելով հետագա նմանատիպ իրավիճակներում արդյունավետ գործելու համար։

Առաջարկներից մեկն է անցում կատարել հավաստի տվյալների վրա հիմնված քաղաքականության մշակման։ «Համավարակի սկզբնական շրջանում արտադրողները, ֆերմերներն իրենց արտադրանքի սպառման խնդիր ունեին։ Ուստի ավելի ճիշտ կլինի, որ նմանատիպ իրավիճակում պետությունն իր սննդօգնության քաղաքականությունն իրականացնի սննդամթերքի, ոչ թե դրամի հատկացման միջոցով»,- ասում է Պիպոյանը։ Սննդաբանը շեշտում է՝ առաջարկվող դրամից որևէ մեկը չի հրաժարվի։ Իսկ սննդի տեսքով տրամադրվող աջակցությունն առավել թիրախային կլինի, պետությունը վստահ կլինի, որ հատկացվող օգնությունն այլ նպատակներով չի ծախսվել, քաղաքացիները կստանան առողջության պահպանման համար բավարար կալորիաներով, բալանսավորված  սնունդ, արտադրողն էլ մթերքի սպառման խնդիր չի ունենա, հետևապես այս առումով չի տուժի տնտեսությունը։

Պիպոյանն ասում է, որ ուշադրություն են հրավիրել նաև քաղաքացիների  պատշաճ իրազեկման կարևորության  վրա։ Համավարակի ընթացքում, երբ սահմանները վաղուց փակ էին, հեռուստատեսությամբ, օրինակ, սոցիալական գովազդ էր պտտվում, որը բացատրում էր, թե ինչ է պետք անել գործուղում պլանավորելիս։ Մինչդեռ քաղաքացիներին անհրաժեշտ էին տեղեկություններ, թե մեկուսացման պայմաններում ինչպես պահպանեն իրենց առողջությունը, ինչպես ձևավորեն սննդային առողջ սովորություններ և այլն։

«Առաջարկել ենք նաև բազմամակարդակ պարենային անվտանգության քաղաքականություն մշակել՝ ներգրավելով բոլոր  շահառու կողմերին և միջգերատեսչական խումբ ստեղծելով։ Մենք չենք սահմանափակվել գիտական աշխատանքով, այլ նաև  հստակ գործիքակազմերով մշակել ենք քաղաքականություն, որը պետությունը կարող է վերցնել և օգտագործել»,- ասում է նա։

Հայ հետազոտողների աշխատանքը տպագրվել է  Եվրասիական պարենային անվտանգության կենտրոնի պարբերականում։ Իսկ ՀՀ ներսում հետազոտությունը գրավոր և բանավոր զեկույցի տեսքով մատուցվել է իրավասու մարմիններին։ «Բազմաթիվ փորձաքննություններ անցած աշխատանք է՝  պատրաստ կիրառության։ Բազմաթիվ դրական և չափելի արդյունքներ կունենանք, եթե իրականացվի այս ամենը»,- ասում է նա։

Հարցին՝ արդյոք այս հետազոտությունը կառավարություն-գիտություն համագործակցության արդյունավետ օրինակ է, Պիպոյանն ասում է, որ այդպիսին լինելու համար պատվերը պետք է կառավարությունից իջեցվի։ 

«Հավատացեք, երբ պատվերը կառավարությունից չի իջնում, այլ գիտնականների կողմից է նախաձեռնությունը, ոչ մի երաշխիք չկա, որ  պետությունը արդյունքները  կկիրառի։ Ցավոք, ՀՀ  պարագայում հակառակ դեպքում էլ այդ երաշխիքը չկա։ Գիտության հետ կապը և գիտության վրա հիմնված քաղաքականության մշակման մշակույթը Հայաստանում չկա»,- ասում է նա։

Որպես օրինակ Պիպոյանն ասում է, որ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի համաձայն՝  սննդի անվտանգության  քաղաքականությունը պետք է հիմնված լինի ռիսկի վերլուծության սկզբունքի վրա և պետք է իրականացվի ռիսկի գնահատում, որն իրականացնում է կառավարության կողմից նշանակված  գիտական մարմինը։ «Մի քանի տարի է, կառավարությունը որևէ գիտական կենտրոնի չի լիազորել իրականացնել այս գործառույթը, ինչի հետևանքով չունենք գիտական արդյունքների վրա հիմնված ռիսկի կառավարում սննդամթերքի անվտանգության ոլորտում»,- ասում է Պիպոյանը՝ հավելելով, որ պետության զարգացման պոտենցիալը պայմանավորված է նաև քաղաքացիների առողջությամբ, որում էլ մեծ դեր ունի սննդամթերքի անվտանգության ապահովման  համակարգերի անխափան գործունեությունը։ 

Պիպոյանը շեշտում է՝ մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու գործում պարտադիր է, որ կառավարություն-գիտություն արդյունավետ համագործակցություն լինի նաև  սննդամթերքի անվտանգության ոլորտում։ 

Պիպոյանը նշում է, որ գիտության ու գիտական արդյունքի հանդեպ հասարակության հետաքրքրությունը փոքր է, անգամ դեմոտիվացնող։ Փոխարենը, հայ հետազոտողների աշխատանքի գնահատումն արտերկրում, տպագրությունները հեղինակավոր ամսագրերում, միջազգային կառույցների հղումները հայ հետազոտողների աշխատանքներին  մոտիվացնում են՝ օգնելով շարունակել իրենց գործունեությունը․

«Մենք հաճախ ենք գալիս եզրակացության, որ մեր հետազոտություններն առավել շատ հետաքրքրում են մեր եվրոպական գործընկերներին, քան հայաստանյան  դաշտում»։

Միևնույն ժամական Պիպոյանը կարևորում է, որ պետական մակարդակով նոր հնարավորություններ են ստեղծվում գիտական խմբերի զարգացման և տեխնիկական  վերազինման համար։ Ասում է, որ նախորդ տարի կարողացել են գիտական սարքեր ձեռքբերել և վերանորոգել իրենց կենտրոնը։ 

«Որքան շատ լինեն  նորմալ ֆինանսավորմամբ նախաձեռնությունները, հավատացեք, գիտնականներն   այնքան շատ արդյունավետ  հետազոտություններ կիրականացնեն, որովհետև ՀՀ-ում դեռ բազմաթիվ լավ գիտնականներ ունենք»,- ասում է նա։

 

գիտություն Դավիթ Պիպոյան խմբագրի ընտրանի ՀՀ ԳԱԱ նոր կորոնավիրուս կորոնավիրուսի համավարակ սննդամթերքի անվտանգություն

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին