Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն կորոնավիրուսի վարակի հետ կապված բարդությունների պատճառով հոսպիտալացվել է Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում։ Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով երգչի ներկայացուցչին: Գրում է Russian.rt.com-ը։
Դոմինգոյի ներկայացուցչի խոսքերով՝ երգիչն իրեն լավ է զգում և ապաքինվում է:
Մարտի 22-ին Դոմինգոն հայտարարեց, որ կորոնավիրուսով է վարակվել:
79-ամյա կատարողը նշել էր, որ ինքն ու իր ընտանիքը ինքնամեկուսացման մեջ են, և իր մոտ հիվանդությունն արտահայտվել է ջերմությունով և հազով: