Մի քանի հարց, որ կառաջարկեի պատգամավորներին տալ Կառավարությանը Անձնական տվյալներին առնչվող օրինագիծը քննարկելիս.
1. 📍 Կոնկրետ ո՞ր մարմիններն են ունենալու մուտք մշակված անձնական տվյալներին։ Ընդ որում, այդ մարմինների ցանկը պետք է սահմանված լինի օրենքով, ոչ թե կառավարության որոշմամբ, ինչպես նախատեսում է այս նախագիծը։
2. 📍 Նախագիծը սահմանում է, որ մշակված անձնական տվյալները պահվելու են 1 ամիս։ Սա շաաատ երկար ժամկետ է եւ չհիվնավորված։ Պետք է սահմանվի առավելագույնը 3օրյա ժամկետ տվյալները ոչնչացնելու համար։
3. 📍 Անվտանգության ի՞նչ մեխանիզմներով ու միջոցներով են ապահովելու, որ բացառվեն անձնական տվյալների արտահոսքերը, ինչպես նաեւ երրորդ անձանց մուտքը այդ տվյալներին։
4. 📍 Ո՞րտեղ են պահվելու անձնական տվյալները։
5. 📍 եւ ամենաառանցքայինը գուցե այն է, որ բացակայում է կապը մշակվող անձնական տվյալների եւ սահմանված նպատակի միջեւ։
Այս հարցեը կոնկրետ եւ հիմնավորված պատասխաններ են պահանջում այս օրինագիծն ընդունելուց առաջ։