Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Անձնական ազատությունների և իրավունքների անհիմն սահմանափակումները քաղաքացիների հանդեպ տոտալ վերահսկողություն սահմանելու փորձ են համաճարակի պատրվակով, քանզի ակնհայտորեն անցնում են հանրային առողջության և համաճարակային վերահսկողության անհրաժեշտ սահմանները։
Մինչեւ մենք, քաղաքական ուժերս եւ քաղաքացիներս, դրսեւորում ենք համերաշխության վարքագիծ, իշխանությունները ատամներն են սրում բոլորիս վրա։
Առողջապակական եւ սոցիալ-տնտեսական օրհասական խնդիրները թողած՝ տոտալ իշխանության իրենց տենչանքն են իրականացնում, ինչը կրկնակի անբարոյական է։
Զբաղվեք ժողովրդի իրական դարդ իւ ցավով , ոչ թե մարդկանց հեռախոսազանգերը լսելով։
Այսպես չի մնալու։