ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Թարմացում, 30.03.2020, 11:00-ի դրությամբ
Մարտի 29-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք: Նշենք, որ նրանցից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է:
Այս պահին կա 14 ծանր և 1 ծայրահեղ ծանր հիվանդ, սակայն ծայրահեղ ծանրի վիճակը հավանաբար կդառնա ծանր։ Մյուս կողմից, երկու ծանր հիվանդի վիճակը, որոնք դեպի ծայրահեղ ծանրի էին գնում, բժիշկների աշխատանքի շնորհիվ այդ փուլին չեն հասնի։