Արցախի իմ սիրելի հայրենակիցներ
Ընտրությունը, որը դուք կատարելու եք երկու օր հետո, առանց չափազանցության ճակատագրական նշանակություն է ունենալու ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի, ողջ հայության համար։ Մեծ է պատասխանատվությունը, չունենք սխալվելու իրավունք։
Այս բազմաբարդ ժամանակներում մեզ բարեբախտություն է վիճակվել ունենալ փորձառու, խելամիտ, հզոր կամային հատկանիշներ ունեցող, պետականամետ ու հայրենանվեր ռազմաքաղաքական գործիչ, ինչպիսին է գեներալ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ, ով պատրաստ է մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ համար այս բախտորոշ պահին վերցնել երկրի ղեկը։
Եվս մեկ հորդոր։
Առաջադիմություն ու զարգացում խոստացող, պետություններ կործանելու փորձով զինված գառան դիմակով գայլին, ավաղ, հաջողվել է սողոսկել նաև Արցախ աշխարհ։ Մենք պարտավոր ենք դա հասկանալ ու չընկնել նախընտրական ու հետընտրական խառնակչությունների ծուղակը։
Եթե ես ունենայի ձայնի իրավունք, առանց վարանելու իմ ձայնը կտայի Արցախի հերոս ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ։