Ուրբաթ մարտի 27-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ նորանշանակ դեսպան Աբբաս Բեդախշան Զոհուրիին:
Հանդիպման մասին նույն օրը Telegram-ում տեղեկացրել է Հայաստանում ԻԻՀ դեսպանատունը, որին հղում կատարելով հանդիպմանն անդրադարձել են նաեւ իրանական ԶԼՄ-ները:
Հանդիպումից ավելի քան 24 ժամ անց այդ մասին որեւէ պաշտոնական լրատվություն չի կատարվել:
ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում տեղադրված են ուրբաթ օրը Վրաստանի վարչապետի, իսկ շաբաթ օրը Ռուսաստանի վարչապետի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցների, նաեւ կառավարությունում տեղի ունեցած քննարկման մասին հաղորդագրությունները: Իրանի դեսպանի հետ հանդիպման մասին այս պահին ոչ ՀՀ վարչապետի կայքում եւ ոչ էլ հայաստանյան ԶԼՄ-ներում որեւէ անդրադարձ չկա:
Ուրբաթ մարտի 27-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ նորանշանակ դեսպան Աբբաս Բեդախշան Զոհուրիին
Կարդացեք նաև
- Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
- Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն