Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտածում է կորոնավիրուսի պատճառով Նյու Յորքում կարանտին մտցնելու հնարավորության մասին: Գրում է Gazeta.ru-ն։
ԱՄՆ-ում ավելի քան 105 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է 450-ը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացատրել էր, թե ինչու է երկիրը կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով աշխարհում առաջատար դարձել և հայտարարել, որ դա պայմանավորված է երկրում անցկացված աննախադեպ բարձր թվով թեսաթավորումով;
2019թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի COVID-2019 կորոնավիրուսն է դարձել։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: