f

Անկախ

Լիլիթ Հարությունյան. «Համաշխարհային սպորտը կարծես արձակուրդի մեջ լինի»


Կորոնավիրուսով վարակվածների աշխարհագրությունն օր օրի ընդլայնվում է. համաճարակն ազդում է կյանքի բոլոր ոլորտներ վրա՝ շեղելով  բնականոն հունից: Մարզական կյանքը ևս անմասն չի մնացել կորոնավիրուսից: Հետաձգված առաջնություններից ու մրցաշարերից բացի մարզիկներն այսօր նաև չեն կարողանում լիարժեք մարզվել:

Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար վազորդուհի Լիլիթ Հարությունյանն Անկախի հետ զրույցում խոսում է ստեղծված իրավիճակի, հետաձգված մրցաշարերի, մարզումների կազմակերպման և լավատեսությամբ առաջ շարժվելու մասին:

-Կորոնավիրուսի տարածումն անդրադարձել է հասարակության գրեթե բոլոր ոլորտների վրա: Ստեղծված անկանխատեսելի իրավիճակներն ի՞նչ անդրադարձ կարող են ունենալ սպորտի վրա, այժմ ինչպե՞ս եք մարզվում:

-Փետրվարին մեծ ուրախությամբ վերադարձանք Ստամբուլում կայացած 14-օրյա հավաքից այն տրամադրությամբ, որ գարուն է և վերջապես կսկսենք մեր բացօթյա մարզումները, բայց ցավալիորեն սկսվեց կորոնովիրուսի համաճարակն աշխարհով մեկ, որը գնալով ավելի է տարածվում։ Հայաստանն էլ չէր կարող խուսափել այս համաճարակից։  

Մինչև արտակարգ դրություն մտնելը, կանոնավոր մարզվում էինք, իսկ վերջին 10 օրերին շատ է դժվարացել։ Փորձում ենք բնակության վայրին մոտ, ոչ մարդաշատ վայրերում մարզվել, պահել մարզավիճակը, ինչպես նաև տնային պայմաններում կատարել վարժություններ, ինչը մեկ-մեկ ստացվում է, մեկ մեկ էլ՝ հումորային իրավիճակներ են ստեղծվում։

-Ի՞նչ մրցաշարերի էիք մասնակցելու, որոնք չեղարկվեցին:

-Մայիսի 15-ին պետք է կայանար Հայաստանի առաջնությունը, իսկ հունիսի 9-ին Սան-Մարինոյում պետք է մասնակցեինք Եվրոպայի Փոքր երկրների առաջնությունը, սակայն, հաշվի առնելով կորոնովիրուսի աշխարհագրությունը, պարզ է, որ չի կայանա։ Հետո արդեն պետք է տեղեկանայինք մյուս մրցաշարերի մասին։ Աթլետիկայում արդեն հետաձգվել են աշխարհի մեծահասակների (Չինաստան) աշխարհի և Եվրոպայի երիտասարդների և պատանիների (Իտալիա և Քենիա) առաջնությունները, տարվա ամենակարևոր` օլիմպիական խաղերը…. Այս ամենը, իհարկե, բացասական է ազդում աշխարհի բոլոր մարզիկների վրա։ Այս պահին համաշխարհային սպորտը կարծես արձակուրդի մեջ լինի։

- Լիլի՛թ, Դուք օլիմպիական խաղերի մասնակից եք. Տոկիո-2020-ն էլ, ցավոք, հետաձգվեց: Ի՞նչ անդրադարձ սա կունենա մարզիկների հեգեբանության, պատրաստվածության վրա:

-Օլիմպիական խաղերի հետաձգումը  մեծ հարված էր հազարավոր մարզիկների համար. բոլորն էլ քառամյա ցիկլով են մարզվում, տրամադրվում են, իրենց կյանքի անձնական պլանները կառուցում են այնպես, որ չխանգարի իրենց երազանքներին` օլիմպիական երազանքներին։ Այս հետաձգումը հազարավոր մարզիկների համար մեծ հոգեբանական հարված էր... Բայց ի՞նչ կարող են անել մարզիկները: Առաջնահերթ կարևորը՝ պայքարն է այս կորոնովիրուսի դեմ, և այս պարագայում միանշանակ ճիշտ էր օլիմպիական խաղերի հետաձգումը։

-Հաճախ լսում ենք, որ համաճարակից հետո աշխարհն առաջվանը չի լինի, իսկ սպորտի առումով ի՞նչ կասեք:

-Աշխարհն առաջվանը չի լինի...  Այս միտքը շատ հետաքրքիր է։

Իմ ու շատերի կարծիքով  կորոնավիրուսը բնության պատիժն է, սթափության կոչ՝ ողջ մարդկությանը, որ մեկ պահ պետք է կանգ առնել, մտածել այն մոլորակի մասին, որտեղ ապրում ենք, որտեղ ամեն օր մարդկությունը աղտոտում ու փչացնում է երկրի ընդերքից մինչև մթնոլորտային վերին շերտերը: Կորոնավիրուսը երկրագնդի վրա տեղի ունեցող ամենօրյա պատերազմների ու ատելության մթնոլորտի դեմ մեծ նախազգուշացում էր՝ բնության կողմից մարդկությանը։ Այս օրերին մարդկությունը, կարծես թե, մի պահ կանգ է առել: Միգուցե այս համաճարակը նաև իր դրական ազդեցությունն է ունենալու երկիր մոլորակի վրա:

-Հեռավար մարզումները, մասնավորապես աթլետիկայում, որքանո՞վ են նպատակահարմար ու արդյունավետ:

-Այդ մարզումներն օգտակար են այն մարդկանց, որոնք սպորտով չեն զբաղվում, տնային տնտեսուհիների կամ ավագ սերնդի ներկայացուցիչների համար և այլն:

Իսկ մարզիկների համար դա շատ-շատ քիչ է։ Մարզիկի համար 10 օր կամ ավելի տանը նստած մնալը կորոնավիրուսից ավելի վտանգավոր է:        

Մի քանի օր առաջ ես էլ տանը հեռավար մարզում նկարահանեցի, որը, կարծում եմ, նաև հումորային ստացվեց:  Մարզման ընթացքում օգտագործում էի նաև տան գույքը, պատերը շքամուտքը:

-Լիլի՛թ, ինչպես հոգեբանորեն ցրվել, լիցքաթափվել, դուրս գալ այս իրավիճակից: Ի՞նչ խորհուրդ կտաք:

-Այս իրավիճակում հոգեբանորեն ցրվելու, սթրես չտանելու լավագույն ձևը դարձյալ պետք է լինեն տնային մարզումները, երաժշտությունը, հումորը։ Մարդկությանը կարճ ժամանակ է տրված հանգստանալու, մտածելու անցածի և ապագայի մասին: Վստահ եմ, որ կարճ ժամանակ անց, մարդկությունը էլ նման ազատ ժամանակի հնարավորություն չի ունենա, կանցնի իր բնականոն աշխատանքներին, բայց շատ բաներ վերափոխված, ճիշտ հետևություններ արած, արդեն նոր աշխարհում։

Սպորտ աթլետիկա նոր կորոնավիրուս հարցազրույց Լիլիթ Հարությունյան

Այլ հոդվածներ հեղինակից

Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյան
Օր առաջ պիտի կարողանանք դրանցից ազատվել ու Հայաստանի ապագա տեսլական ունեցող նվիրյալներով մեր երկիրը հանել ճահճից, առաջ գնալ ...
Տեսնես` էդ խելքին քանի՞ ախպեր են...
Ոստիկանության զորքերը շարժվել են դեպի Կապան
Բոլոր ձերբակալվածներին բռնության են ենթարկել. Փարամազյանը դուրս եկավ ոստիկանությունից
Ազգը ազատեք ձեր խայտառակ ղեկավարումից, ու դա կլինի ձեր ամենամեծ օգնությունը հայ ժողովրդին։
ՋՐԱՂԱՑՊԱՆԸ ...
ՎԵՐԱԴԱՐՁ 90-ԱԿԱՆՆԵ՞Ր-2
Հունան Պողոսյանը Կապանում է, փորձում է ցուցարարներին հանդարտեցնել
Ձերբակալվածներն աշխատող, նորմալ, տղերք են, ինչ-որ մի նարկոմանի համար չենք մենք էստեղ հավաքվել. Քաջարանի բնակիչ
Պետք է անմիջապես քրեական գործ հարուցվի
Նման դեպքով ծառայողական քննություն նախաձեռնելն արդեն իսկ նշանակում է ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտում
Սխալմամբ ոստիկանության բաժին տարված Քաջարանի բնակիչը բռնության է ենթարկվել
Երկակի ստանդարտների այսօրինակ գռեհիկ և բացահայտ կիրառումը հիմք է տալիս մտածելու, որ Ստյոպան գտնվում է իշխանության հովանավորության ներքո և գործել է նույն իշխանության ուղղորդմամբ:
Հայաստանի հպարտ քաղաքացին արժանի չէր այսպիսի հանգրվանի
Կորոնավիրուսով վարակվածների թիվը 6661 է. մեկ օրում ավելացել է 359-ով. կա 5 մահ, ապաքինվել է 128-ը
Արտյոմ Խուգոյան. «Մարզիկներին խորհուրդ եմ տալիս լավատեսությամբ շարժվել առաջ»
Կփրկի՞ Արդյոք Իշխանություններին ՍԴ-ի Հարցը Լուծելու «Փափուկ» Մեթոդը
Հայաստանի Առողջապահության նախարարությունը ներողություն է խնդրել վրացի գործընկերներից
Մի քանի օր առաջ Հայաստանից ծխախոտով ինքնաթիռ է մեկնել Աբխազիա. Միքայել Մինասյան
«Անատոլիական պատմությունը» հասանելի կլինի նաև օտարերկրյա հեռուստադիտողին«Անատոլիական պատմությունը» հասանելի կլինի նաև օտարերկրյա հեռուստադիտողին
Քաղաքական իշխանությունը ցանկանում է իրեն ապահովագրել արդարադատությունից
Գերմանիայում Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված գործունեությունը օրինական բնույթ ունի եւ կլինի շարունակական․ ԱՀ ԱԳՆ
ԲԺԻ՞ՇԿ, ԹԵ՞ ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿ
Ամեն օրդ քո դեմ է, քո սերմանած ատելության շնորհիվ, հեռացի´ր, քանի դեռ ուշ չէ
Ավելին
Ավելին