РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացատրել է, թե ինչու է երկիրը կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով աշխարհում առաջատար դարձել։ Գրում է Gazeta.ru-ն։
Նա նշել է, որ դրա պատճառը երկրում անցկացված թեսթերն են։
Ինչպես նշել է ամերիկացի առաջնորդը, Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի թեսթ հանձնել են այնքան, որքան աշխարհի ոչ մի այլ պետությունում:
Ավելի վաղ The New York Times պարբերականը հայտնել էր, որ ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 81,321 դեպք: Այսպիսով, երկիրը վարակվածների թվով գերազանցել է Իտալիային և Չինաստանին:
2019թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի COVID-2019 կորոնավիրուսն է դարձել։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: