ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ COVID-19- ի կորոնավիրուսի վարակի մասին հեռախոսազրույց է ունեցել։ Այդ մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։ Գրում է Gazeta.ru-ն։
«Հենց նոր Սի Ցզինպինի հետ լավ զրույց ունենցա։ Մանրամասն քննարկել ենք կորոնավիրուսը և դրա արագ տարածումը մեր մոլորակում: Չինաստանը մեծ առաջընթաց է գրանցել վիրուսը հասկանալու հարցում: Մենք սերտորեն համագործակցում ենք», - գրել է Թրամփը:
Ավելի վաղ The New York Times պարբերականը գրել էր, որ ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի 81,321 հաստատված դեպք: Այսպիսով, երկիրը վարակվածների թվով գերազանցել է Իտալիային և Չինաստանին:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: