Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը G20- ի գագաթնաժողովի շրջանակներում երկրի ղեկավարներին կոչ է արել կորոնավիրուսի համաճարակի իրավիճակում չգործել «յուրաքանչյուրն իր համար» սկզբունքով: Նրա ելույթի տեքստը հրապարակված է Կրեմլի կայքում: Գրում է Gazeta.ru-ն;
Նրա խոսքերով՝ կորոնավիրուսը կազդի ամբողջ աշխարհի տնտեսության վրա և կդառնա ավելի լուրջ խնդիր, քան 2008-2009 թթ․ ճգնաժամը:
Նախագահը նշել է, որ G20- ի երկրները պետք է մշակեն գործողությունների ընդհանուր պլան ՝ իրավիճակը կայունացնելու և տնտեսությունը վերականգնելու համար:
Պուտինը առաջարկել է համաճարակի և դրա հետևանքների դեմ պայքարի մի շարք միջոցառումներ, մասնավորապես, հատուկ հիմնադրամի ստեղծում, առանց պատերազմների և պատժամիջոցների «կանաչ միջանցքների» ապահովում, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքների մորատորիումի ներդրում:
Հիշեցնենք, որ G20 գագաթնաժողովն առաջին անգամ նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով անցկացվեց առցանց ձևաչափով: