Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 182 նոր դեպք: Այդ մասին հայտնել են օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
Այսպիսով, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աճելով մեկ օրում հասել է 840-ի: Կորոնավիրուսով վարակման դեպքեր գրանցվել են երկրի 56 շրջաններում:
Այս պահին ՌԴ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 38 մարդ:
Նշվում է, որ հաստատված ախտորոշմամբ բոլոր քաղաքացիները այցելել են այն երկրներ, որտեղ վերջին երկու շաբաթվա ընթացքում վիրուսը շատ ակտիվ է տարածվել:
Նախօրեին Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել էր, որ ինքնամեկուսացման շրջանակներում վերահսկողության տակ գտնվում է 112 հազար մարդ: