Լեզվի կոմիտեն հորդորակ է տարածել, որում ասվում է.
Ներկայացնում ենք մի շարք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը՝ հորդորելով վերջիններիս տալ նախապատվությունը թե՛ գրավոր, թե՛ բանավոր, թե՛ պաշտոնական և թե՛ առօրյա խոսքում։
-ագենտ - գործակալ
-դիսիդենտ - այլախոհ
-էգոիստ - եսասեր, եսամոլ
-էքսցենտրիկ – 1. արտասովոր, արտառոց, տարօրինակ, 2. (տեխ.) արտակենտրոնակ
-իզոլյացիա – մեկուսացում
-լանչ – ճաշ, ճաշի ընդմիջում
-լեվըլ - մակարդակ, աստիճան
-խիրուրգ – վիրաբույժ
-կոմպլիմենտ - հաճոյախոսություն
-կոնվերտացիա - փոխարկում
-կոնցենտրացիա – 1. համակենտրոնացում, կենտրոնացում, 2․խտացում
-կուրյոզ – ծիծաղաշարժ, զավեշտալի, զվարճալի
-նյուզֆիդ – լրահոս
-շարմ - հմայք
-ունիվերսալ – համընդհանուր, համապարփակ, բազմաբնույթ, բազմակողմանի
-չինովնիկ - աստիճանավոր, պաշտոնավոր
-պունկտուալ - ճշտապահ, ճշտակատար
-ռեպրեսիա – ճնշում, բռնաճնշում, հալածանք
-ռեպրոդուկտիվ – վերարտադրողական
-ռեցենզիա - գրախոսություն
-սինխրոն – համաժամանակյա, միաժամանակյա
-սոլիդար - համերաշխ
-սուռոգատ / սուրոգատ – 1. փոխնակ (մայր), 2. փոխարինիչ
-սվաստիկա – կեռխաչ / կեռախաչ
-վերսիա – 1. տարբերակ, 2. վարկած, 3. մեկնակերպ
-տրիո - 1․եռյակ, 2․եռանվագ, եռերգ
-քեշ - կանխիկ, առձեռն
-քոֆի բրեյք - սրճադադար (սուրճի ընդմիջում)
-ֆիգուր - 1. պատկեր, պատկերաքանդակ, 2. դեմք, կերպար, 3. շախմատի քար
-ֆոլոուեր - հետևորդ