f

Անկախ

Նիկոլ Փաշինյանը յուրօրինակ վրեժ է լուծում սոցիալական աղետի շեմին կանգնած մեր այն քաղաքացիներից, որոնք իրեն չեն լսել


Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ «մենք չունենք օրավարձով աշխատող քաղաքացիներ»։

Այս պնդման ճշմարտացիության հարցը թողնելով իրականում օրավարձով ապրող մեր հարյուր հազարավոր քաղաքացիներին, ուզում եմ կենտրոնանալ հարցի մեկ այլ՝ բարոյական կողմի վրա։

Իր այս պնդումը հիմնավորելու համար նա դիմեց, իմ կարծիքով, անթույլատրելի իրավական մանիպուլյացիայի՝ հռչակելով այս մարդկանց որպես չգրանցված աշխատողներ։

Վարչապետի այսօրվա ելույթում նկատելի էր այս քաղաքացիներից նեղացածության թաքնված ենթատեքստ և այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ նա յուրօրինակ վրեժ է լուծում սոցիալական աղետի շեմին կանգնած մեր այն քաղաքացիներից, որոնք իրեն չեն լսել և չեն գրանցվել որպես աշխատողներ:

Եթե ոչ վրեժխնդրություն, ապա ինչպե՞ս որակել իր կողմից հնչեցված հետևյալ արտահայտությունը, «ստվերում աշխատող քաղաքացիները, որոնք ժամանակին ասել էին որ թքած ունեն կառավարության որոշումների վրա, հիմա ունենալու են խնդիրներ»։

Ոչ վաղ անցյալում այս մարդիկ անձնուրաց պայքարում էին Փաշինյանին իշխանության բերելու համար, իսկ նրա համար այդ մարդիկ «ամեն ինչ որոշող հպարտ քաղաքացիներ էին»:

Հիմա ամեն ինչ փոխվել է, հիմա նրանք արդեն գոյություն չունեն կամ ստվերում գործող պոտենցիալ իրավախախտներ են, որոնք պետք է կրեն կառավարության որոշումներին չհետևելու պատասխանատվությունը։

Իսկ ավելի ազնիվ կլիներ, եթե նա ուղիղ հայտարարեր, որ Հայաստանի իշխանությունը չի պատրաստվում կամ ցանկություն չունի օժանդակել օրավարձով իրենց ընտանիքի գոյությունը քարշ տվող ՀՀ «հպարտ» քաղաքացիներին:

Արթուր Ղազինյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Կարդացեք նաև

Անգամ չէի ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե մենք ուշացնեինք օգնությունը․․․
Արցախի ԿԸՀ–ն բաշխել է նորընտիր պատգամավորների մանդատները
Արմավիրի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 80-ն է, 300-ից ավելի ինքնամեկուսացվածներ կան. մարզպետ
Քայլի Ջեները գլխավորել է ամենաերիտասարդ միլիարդատերերի վարկանիշը
Ռուսաստանում կորոնավիրուսի 1154 նոր դեպք է գրանցվել
Ապրիլի 7-ին՝ ժամը 9-ից 15-ը, 131 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն
Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել. հրատապ ասուլիս
Վանաձորում ավազակությամբ 30 հազար դոլար են հափշտակել․ Բազումի ոստիկանների բացահայտումը
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Դանակահարություն Տավուշի մարզում․ տեղի ոստիկանները հայտնաբերել են կասկածվողին
ԶՈւ զորամիավորումների հրաձգարաններում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ
Ապահովման դասակների հրամանատարների հավաքներ են տեղի ունեցել
Սպանության փորձ՝ Երեւանի Եղբայրության փողոցում. կրակել է 35-ամյա բնակչի վրա ու փախել
Իրանում ալկոհոլային թունավորման հետևանքով ավելի քան 600 մարդ է մահացել
Զորամիավորումներում անցկացվում են մասնագիտական պարապմունքներ
Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տարածքը համայնքին վերադարձնելու հարցով մարզի դատախազը դիմել է մարզպետին
Բորիս Ջոնսոնը շարունակում է մնալ վերականդանացման բաժանմունքում
Ռուսաստանում COVID-19- ի դեմ 3 դեղամիջոցի կլինիկական փորձարկումներ են սկսվել
Կառուցապատողների, ռիելթորների եւ ճարտարապետների նամակը՝ Փաշինյանին, Ավինյանին եւ Մարությանին
Այս ընթացքում աշխատում են տուգանքներ չկիրառել. Գեորգի Ավետիսյան
Թուրքիան ՄԻԵԴ-ի որոշումներն ամենից շատ անտեսող երկրորդ երկիրն է
Դատարանը շարունակում է թերանալ․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երկրորդ դիմումն է ներկայացրել ՄԻՊ-ին
Ձկնորսությունը Սևանա լճում՝ խիստ հսկողության տակ․ Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նոր նախագիծ
Ծովագյուղի և Գնթունիքի ֆուդ-կորտերում հանրային սննդի կազմակերպումը կասեցվել է. Ավետիսյան
Ինչպե՞ս խուսափել կորոնավիրուսի բռնկումից հայկական բանտերում
Ավելին
Ավելին