Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը անձամբ կղեկավարի կայանալիք G20-ի արտահերթ գագաթնաժողովը, որը տեղի կունենա առցանց ռեժիմով: Գրում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին և համաշխարհային տնտեսության վրա դրա ազդեցությանը նվիրված գագաթնաժողովը տեղի կունենա մարտի 26-ին: Կրեմլի մամուլի ծառայությունը հաստատել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը խորհրդաժողովին:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: